Երեքշաբթի, Մարտի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg

04/07/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Բաքվի նախաձեռնող խումբը (The Baku Initiative Group), որը կապված է Ադրբեջանի կառավարության հետ, քարոզում է դադարեցնել Փարիզի իշխանությունը նրա բազմաթիվ անդրծովյան շրջաններում՝ անկախության կողմնակից ակտիվիստներին աջակցելով այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ֆրանսիական Պոլինեզիան և Նոր Կալեդոնիան, նկատում է աղբյուրը:

«Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է անում ֆրանսիական պետությունն այս գաղութացված տարածքներում», – հարցազրույցում ասել է խմբի ղեկավար Աբբաս Աբասովը։

Ըստ Bloomberg-ի՝ առճակատումը, ըստ երևույթին, ավելի կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է մեծությամբ երրորդ հայկական սփյուռքը, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ:

«Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից», – կանխատեսում է հոդվածագիր Հենրի Մեյերը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի գնման վրա՝ այն ձեռք բերելով օտար ուժերից՝  Թուրքիայից, Իսրայելից և Ռուսաստանից, ու դա օգնել է Բաքվին 2020 թվականից ի վեր երկու պատերազմ տանել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի:

«Ադրբեջանը վրդովված է, որ Հայաստանը զենք է ստացել Ֆրանսիայից և կտրուկ է արձագանքել  դրան»,- նշել է Բեռլինի Քարնեգի ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Աղբյուրը նկատում է, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում Եվրամիության՝ Ադրբեջանից գազի ներկրումը կրկնապատկելու վերաբերյալ գործարքի իրականացման հետ կապված խնդիրների ֆոնին, քանի որ դաշինքի երկրները չեն ցանկանում ֆինանսավորել խողովակաշարերի ընդլայնումը և հաստատել երկարաժամկետ պայմանագրեր:

«ԵՄ-ում մեծ հակազդեցություն կա այս գործարքին՝ կապված հանածո վառելիքի և մարդու իրավունքների առնչությամբ մտահոգությունների հետ», – նշել է փորձագետ  Ֆուկ Վին Նգուենը Փարիզի Ժակ Դելոր ինստիտուտից:

Bloomberg-ը հիշեցնում է, որ ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ էր անում դաշինքին դիտարկել Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության դադարեցման հարցը՝ կապված այդ երկրում քաղբանտարկյալների իրավիճակի հետ:

«Գոյություն ունի աշխարհաքաղաքական հարթություն: Չեք կարող աչք փակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ», – նշել է Նգուենը՝ մատնանշելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան դինաստիան (հավանաբար նկատի ունի տասնամյակներ շարունակ նույն ընտանիքի՝ իշխանության ղեկին գտնվել-Խմբ.) և մարդու իրավունքների վերաբերյալ բազմիցս քննադատված իրավիճակը:

Պարբերականը հիշեցնում է, որ Բաքվի և Փարիզի միջև վեճը վատագույն կետին է հասել Նոր Կալեդոնիա արշիպելագում, որտեղ Մակրոնի իշխանության դեմ զանգվածային անկարգություններ էին սկիզբ առել մի վիճահարույց օրինագծի պատճառով, որը դուր չէր եկել Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին: Դրա հետևանքով Նոր Կալեդոնիայում մայիսին մի քանի շաբաթ բողոքի ցույցեր էին, հրկիզումներ, թալան և անկարգություններ, որոնց ընթացքում որոշ ցուցարարներ ծածանում էին ադրբեջանական դրոշները: Դրանից հետո Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է «կրակի վրա յուղ լցնելու» և իրավիճակը բորբոքելու համար:

«Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասական են Ֆրանսիայի համար: Ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային հրաժարվել կամ նվազեցնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը», – ասել է պաշտոնյան, որը հարցի զգայունության պատճառով խոսել է անանունության պայմանով։

Հարաբերությունների վատթարացման մեկ այլ օրինակ էր այն, որ Ադրբեջանը դեկտեմբերին վտարել է երկու ֆրանսիացի դիվանագետի՝ առաջացնելով համարժեք պատասխան: Բացի այդ, Ադրբեջանը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Ֆրանսիայից մի գործարարի, ինչպես նաև կարգադրել է փակել Բաքվում գտնվող ֆրանսիական դպրոցը։

«Ֆրանսիան Ադրբեջանի պահվածքը համարում է չափազանց անբարյացակամ և ագրեսիվ: Այդուհանդերձ, նա կշարունակի զինել Հայաստանին»,- նշել է Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Դորոթի Շմիդը։ 

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հունիսի 18-ին ասել է, որ Փարիզը Երևանին ինքնագնաց հաուբիցներ է վաճառելու։ Բացի այդ, Ֆրանսիան արդեն պարտավորվել է մատակարարել ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահափոխադրիչներ։

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. ուղերձ

Հաջորդ գրառումը

Մարդն օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից, դիմել է. շուտով հայցը հետ կվերցնի. Ավանեսյանը՝ իր դեմ հերթական հայցի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանը թելադրում է պատերազմի ընթացքը․ ԱՄՆ-ն տարածքային կորուստներ ունի․ Արմեն Այվազյան

16/03/2026
13 Մարտի, 2026

Տեղեկատվական խառնիճաղանջ

13/03/2026
13 Մարտի, 2026

Ի՞նչ է որոնում Փաշազադեն Վատիկանի առաքելական գրադարանում

13/03/2026
13 Մարտի, 2026

Իրանը նոր առաջնորդ է ընտրել

13/03/2026
Հաջորդ գրառումը

Մարդն օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից, դիմել է. շուտով հայցը հետ կվերցնի. Ավանեսյանը՝ իր դեմ հերթական հայցի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական