Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի դեռ Արցախում բավարարվում են զուտ հայտարարություններ անելով, ենթադրում եմ՝ ԱՀ ղեկավարությունն այդքան էլ դեմ չէ մնալ Ադրբեջանի կազմում. քաղտեխնոլոգ

01/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի նախագահի հայտարարոսւթյունը, որ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝աղբարկղը նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», լիովին տեղավորվում է ուժի  սպառնալիքի գործադրման տեխնոլոգիայի շրջանակներում։ Սա հրապարակային տեխնոլոգիա է, երբ մի երկրի ղեկավարը բացահայտ սպառնում է մեկ այլ երկրի ղեկավարությանը՝ պահանջելով կատարել իր կարգադրությունները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հարցին՝ արդյոք համարժեք է գնահատում Ալիևի այսօրինակ սպառնալիքներին Արցախի իշխանությունների արձագանքը, մեր զրուցակիցը բացասական պատասխան հնչեցրեց։

«ԱՀ իշխանությունների արձագանքն, իհարկե,բավարար չէր։ Միակ բավարար արձագանքն այն կլինի, եթե Արցախի ղեկավարությունն առաջնահերթ կերպով փոխի նախագահին, որովհետև գործող նախագահ Արայիկ Հարությունյանն այն քաղաքական թիմի ներկայացուցիչն է (ՀՀ քաղաքական թիմի), որը մեղսակից   է Արցախի այսօրվա ճակատագրին։

Արցախահայությունը և ԱՀ ղեկավարության այն հատվածը, որը չի ցանակնում հայտնվել Ադրբեջանի կազմում և կատարել Իլհամ Ալիևի հրահանգները, պետք է իշխանափոխություն անեն և շուտափույթ կերպով պաշտոնից զրկեն Արայիկ Հարությունյանին։

Արցախում պետք է պաշտոնավարի այնպիսի նախագահ, որը հրապարակային, գործուն քայլերով կմերժի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այլապես միայն «հուժկու» հայտարարությունները բավարար չեն։ Քանի դեռ Արցախում բավարարվում են զուտ հայտարարություններ անելով, ենթադրում եմ՝ ԱՀ ղեկավարությունն այդքան էլ դեմ չէ մնալ Ադրբեջանի կազմում»,- ասաց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ Ադրբեջանին Արցախից հղված լավագույն ուղերձը կլինի Արայիկ Հարությունյանի հեռացումը։

Դրանից հետո, ըստ քաղտեխնոլոգի, պետք է անցում կատարել ուժային կառույցներին։ Հաջորդ քայլով էլ պետք է հստակեցնել Արցախի քաղաքացիների ցանկությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Հաջորդ գրառումը

Ալիևն ինչ ասում, այն էլ անում է, որովհետև ի դեմս Ռուսաստանի և Թուրքիայի՝ ունի լավ դաշնակիցներ. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ալիևն ինչ ասում, այն էլ անում է, որովհետև ի դեմս Ռուսաստանի և Թուրքիայի՝ ունի լավ դաշնակիցներ. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական