Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Մալաթիա» տոնավաճառի հնարավոր վերաբացումն իշխանության կողմից գործադրված պարզունակ PR քայլ կլինի. քաղտեխնոլոգ

02/02/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, որ տեսչական մարմինը երեք օր ժամանակ է տվել և հնարավոր է՝ առաջնային թերությունները վերացնելուց հետո «Մալաթիա» տոնավաճառը կրկին վերաբացվի, իշխանության կողմից գործադրված պարզունակ PR քայլ է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ նման «ներողամիտ» պահվածքը կարող է պայմանավորված լինել այս տարի աշնանը կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններով՝ ամեն կերպ շահելու ընտրազանգվածի համակրանքը։
«Սա ՀՀ իշխանությունների ձեռագիրն է. երբ որևէ գործընթացի արդյունքում մեծ դիմադրության են հանդիպում, անմիջապես նահանջում են։ Չի բացառվում, որ «Մալաթիա» տոնավաճառի հարցը ինչ-որ ձևով լուծեն, որովհետև իշխանությանը ձեռնտու չէ, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ մայրաքաղաքում դժգոհության ալիք բարձրանա»,- ասաց քաղտեխնոլոգը՝ միաժամանակ հիշեցնելով, որ տոնավաճառի որոշ աշխատակիցներ, անկախ դրա փակ կամ բաց լինելուց, պատրաստակամ են կրկին իշխանությանը ձայն տալ։

Մյուս կողմից, ըստ Արմեն Բադալյանի, Հայաստանում ընտրություններով վաղուց ոչինչ չի որոշվում, քանի որ դրանք վերածվել են ձևական գործընթացի։

«Այսինքն՝ եթե անգամ տոնավաճառը փակվի, դա չի խանգարելու իշխանության թեկնածուին դառնալ Երևանի քաղաքապետ։ Պատճառն այն է, որ ազդեցիկ որևէ այլ ուժ այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել։ Հայաստանում ընտրություններն ընդամենը հաստատում են, վավերացնում արդեն եղած փաստը»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերջում քաղտեխնոլոգը չբացառեց, որ «Սուրմալու» տոնավաճառի օրինակով, մի քանի օր փակ մնալուց հետո, «Մալաթիա» տոնավաճառը ևս վերաբացվի՝ ցույց տալու, որ պետությունը չի ուզում 600 մանր և միջին տնտեսվարողի անաշխատանք թողնել։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել Տեսչական մարմնի ղեկավարի և մասնագետների հանդիպումը տոնավաճառի տնօրինության և աշխատակիցների հետ։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն էլ այսօր News.am-ին ասել է, որ հնարավոր է՝ փետրվարի 4-ին, շուկան վերսկսի աշխատանքը, եթե մինչև այդ վերացվեն այն խախտումները հրատապ կարգով վերացվեն։

«Մեզ ցուցումներ են տվել, թե ինչ պետք է առաջնահերթ անենք։ Ամենավտանգավոր մասերը պետք է վերացնենք, խոսքը հրդեհավտանգ առաստաղների, բաց հոսանքների մասին է։ Իրենք ընդառաջ են գնում մեզ, որ մենք շատ կարճ ժամանակամիջոցում ավարտենք այդ աշխատանքները։

Այսօր վաղ առավոտից սկսել ենք աշխատանքները, երկու օրում պետք է հասցնենք ավարտել, որ շաբաթ օրը շուկան վերսկսի աշխատել։ Շուկայի աշխատակիցների մեծ մասն այստեղ է, մեզ օգնում են, աշխատանքների 10%-ն արդեն կատարվել է։ Վերջում տեսչական մարմինը կստուգի կատարած գործը, և եթե ամեն ինչ համապատասխանի պահանջներին, ապա շաբաթ օրը տոնավաճառը կվերաբացվի»,- ասել է Սամվել Ավետիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ. Քեթի Փորթեր

Հաջորդ գրառումը

6 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

6 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական