Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Հայաստանն ուզում են դարձնել 3-րդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարենք 2-րդ Ուկրաինա. ՏԱՍՍ-ին ասել է ռուս պետական գործիչը՝ չցանկանալով անունը նշել։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք գնահատում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ», – ասել է ռուսաստանցի պաշտոնյան։