Փաշինյանը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր

12

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

«Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաղդասարյանը: