Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում․ գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Փաշինյանի վերջին օրերի ամենաուշագրավ ձևակերպումն այն էր, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»:
Փաշինյանն ըստ էության բացվածք է տվել դեռ մեկ արի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի հարցով նշաձողը ստիպված է իջեցնել:
Վերջինս խոստովանել է, որ իր ասած արտահայտությունների տակ պետք է հասկանալ ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի կամ անկախության գաղափարը, այլ ԻՆՔՆԱՎԱՐՈւԹՅԱՆ` Ադրբեջանի կազմում:
Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը»:
Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը ասել էր, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ չէ Արցախին տալ բարձր ինքնավարություն: