«Մենք որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու և դրանշով շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա։ Ես ասել եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ շարունակել, իրականացնում եմ այդ ծրագրերը։ Քաղաքապետարանում բոլոր որոշումները կայացվում են համատեղ։ Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպե՞ս պետք է կայացնել, վստահեցնում եմ, որ բոլոր որոշումնեը կայացվում են իմ կողմից, իհարկե, տարբեր հարցերի շրջանակներում քննարկումներ են լինում տեղակալների, վարչության պետերի հետ, շատ դեպքերոմ ես եմ ճիշտ լինում, կամ շատ դեպքերում սխալ եմ լինում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։