Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

2025 թվականին Ղարաբաղում ռուս զինվոր չի լինի

«2025 թվականին Ղարաբաղում ռուս զինվոր չի լինի։

Ադրբեջանը կարող է նույնիսկ արագացնել ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից։

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում զբաղված են միայն սոցիալական ցածր պատասխանատվությամբ հայ կանանց հետ զվարճանալով,-Ադրբեջանի պետական ​​AzTv հեռուստաալիքը այս «հիմնավորումներով» է դիմել Կրեմլին։

Ադրբեջանն ամեն ինչ տեսնում է (խաղաղապահների հակաադրբեջանական գործողությունները), բայց լռում է։ Լռում է, քանի որ չի ցանկանում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում. նշել է ադրբեջանական կողմը։