Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին հարյուր տարվա ընթացքում 2023-ը բոլոր առումներով ամենավատ տարին էր հայ ժողովրդի համար. Թևան Պողոսյան

26/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաշվի առնելով տարածքային և մարդկային կորուստները՝ կարող ենք վստահորեն ասել, որ  վերջին հարյուր տարվա ընթացքում 2023 թվականը բոլոր առումներով ամենավատն էր Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ ամփոփելով անցնող տարին։

«Նույնիսկ 2020 թվականին մենք ավելի ամուր էինք, քան հիմա։ Ինչպե՞ս կարելի է անցնող տարվա մասին որևէ դրական բան ասել։ Ցավալին այն է, որ դեռ ապրում ենք պարտված իշխանության կառավարման ներքո, ինչը նշանակում է, որ նոր պարտություններ ենք ունենալու։ Պատճառն այն է, որ պարտված իշխանությունը միայն նորանոր պարտություններ է բերելու։

2023 թվականի ընթացքում ես ոչ մի լուսավոր բան չեմ տեսել. միայն բացասական զարգացումներ՝ ազգն ավելի է պառակտվել, բաժանվել սևերի և սպիտակների, հայաստանցու և ղարաբաղցու։ Տարածքային առումով ևս  կորուստներն ավելացել են, առկա է անվտանգության, աշխարհաքաղաքական դիրքորոշման, ապագայի լրիվ կորուստ, փոխարենը՝ անորոշության գագաթնակետ։

Ամենալավը մեր ազգային հերոս Մանթե Մելքոնյանն է ասել՝ կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը։ Արցախը չկա, շրջել ենք հայոց պետականության վերջին էջը և լրացնում ենք այն. Ալիևը գրիչը դրել է Փաշինյանի ձեռքը և ասում է՝ դե, լրացրու։ Դրա համար էլ նույն Ալիևն ամեն օր խոսում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», անկլավների մասին, խուսափում է որևէ փաստաթղթի ստորագրումից»,- ասաց Թևան Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ պատված իշխանությունների միակ պոտենցիալը կարող է լինել հերթական պարտությունը, և գալիք տարվա հետ կապված դրական փոփոխությունների նշույլ անգամ չկա։

«Տեսնում ենք, թե ինչպես են մեր թշնամիներն ագրեսիվ կերպով զինվում, փոխում իրենց խոսույթը՝ ցույց տալով, որ չեն պատրաստվում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։

Սրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները վատացնում են իրենց հարաբերությունները միջազգային գործընկերների, լավ-վատ դաշնակիցների հետ։ Հասարակական համերաշխությունը զրոյական մակարդակի վրա է, որևէ ձեռքբերում չունենք»,- ասաց Թևան Պողոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Այս դասագիրքը վտանգում է Սփյուռքում հայապահպանման արժեքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Այս դասագիրքը վտանգում է Սփյուռքում հայապահպանման արժեքները

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական