«Վեոլիա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքները ստանում ենք, և, այս սեզոնային առումով, ամառային ամիսներին միշտ բողոքները շատանում են, իրոք: Ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ։ Որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգի ներդրումային միջավայրը շատ սուղ է»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: