Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպանվածներին կենդանություն պարգեւել չենք կարող, բայց դեռ կարող ենք ուշադրության առանցքում պահել Բաքվի բանտերում  մեր գերյալներին»:

Անահիտ Հովսեփյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
88
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաճախ ակնարկում են, թե դիվանագետները, մանավանդ պաշտոնավարող դեսպաններն իրավունք չունեն բացահայտ գործելու: Ասենք՝ բողոքի հանրահավաքների ներկա լինել, հարթակ բարձրանալ, ինչպես անում էր 2008-ին Երեւանի Ազատության հրապարակի հանրահավաքներին ԳԴՀ նախկին դեսպանը: Այս օրինակին հավելենք Բեռլինում Ուկրաինայի նախկին դեսպան Մելնիկին, որ հետո իր երկրում փոխարտգործնախարար դարձավ, Ադրբեջանի եւ Իսրայելի ներկայիս դեսպաններ Աղաեւին եւ Պրոզորին, որ տեսանելի օրինակներով հաստատում են, որ կան «սահմանային» վիճակներ, երբ նրանք շատ էլ հստակ, ազդակներ ուղղելով հանրությանը՝ հասնում են իրենց նպատակին:

Բեռլինում Իսրայելի դեսպանն ու դեսպանության աշխատակցուհին մարտի 8-ին ծաղիկներ չէին բաժանում Բեռլինի կենտրոնում Բրանդենբուրգյան դարպասների առջեւ, այլ՝ ցուցապաստառներով հիշեցնում էին իրենց գերյալ կանանց մասին: Կանանց միջազգային օրը, որ Բեռլինում ի տարբերություն Գերմանիայի արեւմտյան հատվածի, պաշտոնապես ոչ աշխատանքային է, դեսպան Ռոն Պրոզորը հանրության ուշադրությունը բեւեռեց հոկտեմբերի 7-ին Համասի հարձակման եւ նրա գերության մեջ հայտնված կանանց իրավունքների պաշտպանությանը՝ իր ձեռքում «Վերադարձրեք իսրայելցի կանանց» գրությամբ պաստառ բռնելով: «Համասը իսրայելցի կանանց բռնաբարել է: Համասն իսրայելցի կանանց սպանել է: Համասն իսրայելցի կանանց առեւանգել է»: «Believe Israeli women!» (Հավատացե՛ք  իսրայելցի կանանց)  պաստառներով էր Իսրայելի դեսպանությունը հաղորդում ոճրագործության այն պատկերը, ինչը դեսպան Պրոզորի ասելով՝ «իրեն հիվանդացնում է», քանզի մնում է անարձագանք: «Սպանվածներին կենդանություն պարգեւել չենք կարող, բայց դեռ կարող ենք, պարտավոր ենք  ուշադրության առանցքում պահել գերյալներին»:

Մեր գերիները, Արցախի ռազմաքաղաքական առեւանգված ղեկավարությունը  Բաքվի բանտերում սպասում են: Սուրբ պահեցողության այս օրերին աղոթում ենք նաեւ նրանց ազատության համար: Բայց դա բավարա՞ր է արդյոք: Սփյուռքյան կառույցները արձակուրդը պիտի ընդհատեն, վերադառանան պայքարի ժամանակակից եղանակներին: Հայաստանից արտերկիր մեկնող Սփյուռքի հարցերով հանձնակատար իրավաբան Սինանյանը հայ համայքային կառույցներին հանդիպելու ժամանակ պիտի ձեռք մեկնի նրանց, կարողանա հուշել, թե իրավական ի՛նչ լեզվով, ո՛ր բառապաշարով պիտի արտահայտվի հայ մարդը, երբ ստիպված է ադրբեջանաթուրքական ֆաշիզմի, պատմության խեղաթյուրման դեմ պայքար մղել, պաշտպանել հայկական ինքնությունը, որ ամենուր վտանգի տակ է:

Հոդվածի ամբողջական տարբերակը՝ մեր առաջիկա համարում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ Փաշինյանի ու Մարուքյանի ջրերը մի առվով չեն հոսել

Հաջորդ գրառումը

Իսրայելը 120 միլիոնի 2 արբանյակ է վաճառել Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև. Արա Պողոսյան

21/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելը 120 միլիոնի 2 արբանյակ է վաճառել Ադրբեջանին

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական