«Պարոն Վարդանյանը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ, և ռուսական իշխանությունները ոչ մի կապ չունեն նրա հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը. նա այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ որեւէ գործ, կապված նրա՝ Ղարաբաղ մեկնելու եւ քաղաքական կյանքին մասնակցելու որոշման հետ, չենք ունեցել, չունենք եւ չենք պատրաստվում ունենալ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք՝ հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամագաիր է ստորագրել և բավարարել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժավելու դիմումը։