Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ այսօր կայացած թվով 5-րդ հանդիպումը միտված է հանդիպումների շարքի վերականգնմանը։ Հատկանշական է, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայանում է այնպիսի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի ճեղքվածք կա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
«Հատուկ բանագնացների միջև հանդիպում տեղի չէր ունեցել ավելի քան 2 տարի, և դրանից հետո փաստացի առաջընթաց չէր գրանցվել։ Այս հանդիպումն, իհարկե, կարող է ինչ-որ բան տալ Հայաստանին, բայց մեզնից շատ բան կախված չէ։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանան Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, և արդյոք այդ ճեղքվածքը շարունակություն կստանա, թե Ալիևը շատ արագ կփոխի Թուրքիայի հանդեպ իր վերաբերմունքը»,- ասաց քաղաքագետը։
Ռոբերտ Ղևոնդյանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ Թուրքիան Ադրբեջանի շահերի դեմ Հայաստանի հետ որևէ գործարքի չի գնա, սակայն կարող են լինել իրավիճակներ, երբ Անկարան Բաքվին բացատրի, որ Թուրքիան սեփական շահեր ունի, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թուրք-ադրբեջանական շահերին երբեք չի հակադրվի։
«Թուրքիան, որը գլխավոր գործող կողմերից մեկն էր, 44-օրյա պատերազմից հետո փաստացի ոչինչ չստացավ, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանն այռ այսօր շատ բան ստացան։ Այդ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր է, որ Թուրքիան որոշ հարցերում ուղղակի հաշվի չառնի Ադրբեջանի կարծիքը՝ անպայմանորեն հաշվի առնելով Բաքվի շահերը»,- նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը նաև ընդգծեց՝ չի կարծում, թե մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց գրանցվի։ Նրա կարծիքով՝ մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտը, էական փոփոխություններ չեն լինի։
«Ինչ-որ պահի կարող ենք արձանագրել, որ, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցում գուցե պայմՌուբինյան-Քըլըչ հանդիպումը կայանում է այնպիսի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի ճեղքվածք կաանավորվածություն լինի։ Բայց, կրկնում եմ, այդ և մնացած պայմանավորվածությունները կարող են իրականություն դառնալ միայն նոյեմբերից հետո»,- ամփոփեց Ռոբերտ Ղևոնդյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանին այսօր կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Հանդիպման մեկնարկին հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում։
Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում: