Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի պաշտոնյային է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը

34

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի  Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։ Այդ մասին Ռուբինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ», — գրել է Ռուբինյանը։