Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պետք չէ անդադար Փաշինյանի հրաժարականը պահանջել, կոնկրետ քայլեր են պետք»

01/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքական, հասարակական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը

– Պրն Ղազարյան, Արցախում վիճակն իսկապես օրհասական է, մեր հայրենակիցները շուտով գուցե անգամ չոր հացից զրկվեն: Այս ֆոնին վարչապետ Փաշինյանը հայտարարում է՝ «եթե արցախցիների համար մեր կառավարությունը դավաճանների կառավարություն է,ապա թող հրաժարվեն մեր կառավարության տրամադրած պետական աջակցությունից»: Սա ի՞նչ «մեսիջ» է:

– Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դավաճանների կառավարություն է, որովհետև Արցախում այս վիճակը ստեղծվել է այդ կառավարության մեղքով, իրենց գործողությունների և որոշումների հետևանքով։ 44-օրյա պատերազմը դադարեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ Արցախը գերության մեջ հայտնվել է դրանից երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտնի հայտարարությունից հետո, որը ստորագրել է ինքը Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև բոլոր միջազգային փաստաթղթերն ու մինչ այդ ձեռքբ բերված պայմանավորվածությունները։

Ինչ վերաբերվում է Արցախի տրամադրվող պետական աջակցությանը, ապա դա Նիկոլ Փաշինյանի կամ իր կառավարության անդամների պապական ժառանգությունից ստացված միջոցները չեն, որ փոխանցվում են Արցախին, ոչ էլ իրենց միլիոնավոր դրամների եկամուտներն ու պարգևավճարները, որոնցով վերջին տարիներին իրենք նոր բնակարաններ ու ավտոմեքենաներ են գնում, հանգիստ են վայելում արտասահմանյան կուրորտներում։ Դա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներ են, որոնք 2023 թվականի պետական բյուջեով, ավանդույթի ուժով, ինչպես նախորդ բոլոր տարիներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը, որպես բյուջետային վարկ։ Արցախին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը դա Նիկոլ Փաշինյանի կառավարության նորամուծության քաղաքականություն չէ, իսկ այդ միջոցների տերը ՀՀ քաղաքացիներն են։

Այն ինչը միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության իրական «աջակցությունն» է Արցախին, դա միլիարդավոր դոլարների նյութական վնասներն են, որոնք Արցախը կրել է ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։ Միայն 44-օրյա պատերազմում Արցախի Պաշտպանության Բանակի նյութական կորուստը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար, Արցախի քաղաքացիական օբյեկտների և տնտեսության կորուստը պատերազմի հետևանքով գնահատվում է մոտ 10 մլրդ դոլար, իսկ միայն գերության վերջին ամիսներին՝ տնտեսության պատճառած վնասը կազմում է ավելի քան 600 մլն դոլար։ Ահա սա Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության գործունեության իրական «աջակցությունն» է, որը ստացել է Արցախը։

– Արցախում տիրող վիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում: Ի՞նչ կարող ենք ու պետք է անենք մեր հայրենակիցների համար, բացի «Փաշինյանը պետք է հրաժարական տա» խոսքն անդադար ասելուց:

– Փաշինյանի հրաժարականի պահանջ կարծում եմ այլևս անիմաստ է ներկայացնել, քանի որ կյանքը ցույց է տվել, որ նա կամավոր այդ քայլին չի գնա։ Ոչ թե պետք է սպասել նրա հրաժարականին, այլ հեռացնել նրան իշխանությունից ցանկացած գնով։ Իրավիճակի հանգուցալուծում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման պարագայում անհնար է պատկերացնել։ Հակառակը, նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր աղետ, նոր դժբախտություններ, նոր խնդիրներ ու դժվարություններ, որոնց լուծումը ոչ միայն ինքը, այլև ոչ ոք չի կարող գտնել։ Արցախում տիրող իրավիճակը հիմա շատ ավելի վատ է, քան անցած տարի, անցած տարի վատ էր, նախորդ տարվա համեմատ և այդպես շարունակ։ Սրանից լավ ապացույց չկա, որ ինքն է բոլոր խնդիրների պատճառը և նրա պաշտոնավարման պարագայում ոչ միայն հնարավոր չէ գտնել խնդիրներին լուծումներ, այլև նա մեզ մոտեցնում է նոր պատերազմի, մեզ կանգնեցնում է նոր մարտահրավերների առաջ, որոնց մասին համարձակվում է անգամ խոսել՝ գուժելով ոչ միան Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության մոտալուտ վախճանի հնարավորության մասին։

Ես համաձայն եմ, որ չպետք է անդադար կրկնել նրա հրաժարականի պահանջը, այլև պետք է անցնել կոնկրետ քայլերի և գործողություների՝ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդի իշխանությունը՝ այն խաբեությամբ տիրացած, ապօրինաբար պահող և թշնամու շահերին ծառայեցնող ադրբեջանա-թուրքական խունտայից ազատագրելու համար։

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը ․ Գեղամ Մանուկյան

Հաջորդ գրառումը

Էրդողանի՝ ԵՄ-ին ձգտելու գործընթացը չի ​​կարող լինել Կիպրոսի հարցի հաշվին.

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանի՝ ԵՄ-ին ձգտելու գործընթացը չի ​​կարող լինել Կիպրոսի հարցի հաշվին.

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական