Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չմասնակցելով Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ Փաշինյանն ազդարարում է այդ կառույցից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը. քաղաքագետ

10/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ակնհայտ է, որ չմասնակցելով Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ Նիկոլ  Փաշինյանը յուրօրինակ կերպով ազդարարում է այդ կառույցից Հայաստանի դուրս գալու գործընթացը։ Արցախն Ադրբեջանին հանձնլուն զուգահեռ, ինչպես սպասվում էր, ՀՀ իշխանությունները պետք է է՛լ ավելի ակտիվացնեին իրենց հակառուսական քաղաքական գիծը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Դրա վառ օրինակն է ՀԱՊԿ-ի հետ կապերի խզումը, այդ կառույցում ՀՀ մշտական ներկայացուցչին հետ կանչելը, ՀԱՊԿ-ի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներին չմասնակցելը և այլն։

Նույնն այժմ կատարվում է ԱՊՀ-ի մասով, ինչը սպասելի էր։ Եթե որևէ մեկն սպասում էր, որ Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյնաը պետք է ինչ-որ ժամանակով դադարեցներ հակառուսական քաղաքականությունը, ապա չարաչար սխալվում էր։ Ես միշտ եմ նշել, հիմա էլ կրկնում եմ՝ կար Արցախյան հարց՝ կար ռուսական ներկայություն, չկա Արցախյան հարց՝ չկա ռուսական ներկայություն»,- ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը համոզմունք հայտնեց՝ եթե Ռուսաստանը որևէ ձևաչափով չարձագանքի ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքական գծին, ապա այդ երկիրն ստիպված կլինի շատ արագ լքել Հայաստանը։

«Պաշտոնական Մոսկվան չի էլ պատկերացնում, թե ինչերի է ընդունակ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն Հայաստանից դուրս վռնդելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը պատահական չհամարեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նրա հավանական տեղակալ Արտակ Զեյնալյանն իրենց այսօրվա ելույթի զգալի մասը նվիրեցին հակառուսական հռետորաբանությանը։
«Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի թիմերն այս երկու անձի կողմից պիտակավորվեցին որպես հյուսիսից հովանավորվող ռուսական պրոյեկտներ։ Բայց այստեղ հարց է ծագում. իսկ իրե՞նք ում կողմից են հովանավորվում, իրե՞նք ում շահերն են առաջ տանում։

Ինչպես նշեց Զեյնալյանը, իրենք թույլ չեն տալու, որ Հայաստանը դառնա Թաթարստան։ Որքան հասկանում եմ՝ թույլ են տալու, որ դառնա քարվանսարայի սանջակ (մարզ՝ խմբ.), որովհետև պարզ է, որ իրենց հետևում Արևմուտքն է և ԱՄՆ-ը։ Նրանք երբևիցե չեն թաքցրել, որ իրենց նպատակն է Հարավային Կովկասը մաքրել Ռուսաստանից՝ տարածաշրջանը լիովին հանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմին»,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով այսօր ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։

Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկնարկեց Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության վաչության՝ բռնագաղթած արցախցիների անհատական օգնության ծրագիրը

Հաջորդ գրառումը

Համածառայակիցը կասկածվում է շարքային Նարեկ Նազարյանին սպանելու մեջ. նա ձերբակալվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
Հաջորդ գրառումը

Համածառայակիցը կասկածվում է շարքային Նարեկ Նազարյանին սպանելու մեջ. նա ձերբակալվել է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական