Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չզարմանաք, որ մի օր էլ Արևմուտքից Փաշինյանին պարտադրեն ընդունել Ալիևին՝ ոտքերի տակ կարմիր գորգ փռելով. քաղաքագետը՝ Զելենսկու հնարավոր այցի մասին

26/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուկրաինան հակահայկական պետություն է. 1991 թվականից ի վեր՝ այդ երկիրը երբեք չի թաքցրել իր հակահայ էությունը։ Դեռ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Ուկրաինան բոլոր ձևաչափերով՝ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական առումներով, օգնել է Ադրբեջանին։ Երբեք չպետք է մոռանալ, թե ովքեր էի ադրբեջանական կործանիչներով ռմբակոծում հայկական բնակավայրերը. դրանք ուկրաինացի օդաչուներ էին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ մարտի 4-ին սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան։

«Երբեք չպետք է մոռանալ, թե ինչպես էին ազգայնական УНА-УНСО խմբավորման ուկրաինացի հարյուրավոր ահաբեկիչներ առաջին պատերազմի ժամանակ մարտնչում մեր դեմ։ Ուկրաինան Ադրբեջանին ահռելի քանակությամբ զինտեխնիկա մատակարարողներից մեկն է եղել։ Պատերազմից հետո Ուկրաինան միջազգային բոլոր հարթակներում մշտապես պաշտպանել է Ադրբեջանի շահերը։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ այդ երկիրն Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր է մատակարարել, որը ադրբեջանցիներն օգտագործել են հայ զինվորների և խաղաղ բնակիչների դեմ։

Ահա այս ամենը հաշվի չառնելով՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխում հանձնարարություն է ստացել՝ մասնակցելու առավել գլոբալ ծրագրերի, այն է՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս բացահայտ մուտք է գործում հակառուսականության տիրույթ»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը հարց հնչեցրեց՝ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանին Արևմուտքից հանձնարարություն է տրվում՝ ընդունելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նա արժանապատվություն չունի՞ մերժելու այդ հանձնարարականը։

«Զելենսկին հակահայ է։ Սա մեր ազգի և պետության ինքնասիրությունն է։ Նիկոլ Փաշինյանն այն վիճակի է հասցրել Հայաստանի Հանրապետությունը, որ իր արևմտյան տերերն արդեն չեն էլ հարցնում՝ նա ցանկանո՞ւմ է ընդունել Ուկրաինայի նախագահին, թե ոչ։ Նրան պարզապես պարտադրում են, որ որ ընդունի։

Վաղը չզարմանաք, որ Արևմուտքից Փաշինյանին պարտադրեն ընդունել նաև Իլհամ Ալիևին՝ ոտքերի տակ կարմիր գորգ փռելով։

Եթե Հայաստանը շարունակի ղեկավարել Փաշինյանը, վաղը-մյուս օրը նա Եռաբլուրն էլ է քանդելու, Հայոց ցեղասպանության հուշահամալիրն էլ է քանդելու»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ ի պատասխան ՀՀ իշխանությունների հակառուսական պահվածքի՝ ՌԴ-ն սկսել է բացահայտ գործել Հայաստանի դեմ։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Զելենսկին առաջիկայում կայցելի Երևան, ըստ որոշ տեղեկությունների՝ այցը կկայանա արդեն մարտի 4-ին: Հայաստանի ԱԳՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ «բարձր մակարդակի այցերի մասին տեղեկատվությունը տրամադրվում է պատշաճ ժամկետներում»: 

Հիշեցնենք նաև, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան իր հերթին հայտարարել էր, որ ի գիտություն է ընդունում Երևանի դիրքորոշումը։ «Դա կարևոր հայտարարություն է», – ասել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր օրերի հերոս, թե հարկերի մատերիալ․ Էլինար Վարդանյան

Հաջորդ գրառումը

«Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար». Շարմազանով

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

23/05/2025
Հաջորդ գրառումը

«Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար». Շարմազանով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականները պետք է դառնան թվային և կկիրառվեն միայն ՀՀ տարածքում

23/05/2025

ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն...

ԿարդալDetails

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23/05/2025

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան

23/05/2025

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների. Կարեն Վրթանեսյան

23/05/2025

Կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան. Գարեգին Խումարյան

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական