Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ սպասում, որ այսօրվա հավաքը լինելու է այն մասշտաբներով, ինչ հունիսի 12-ին. իհարկե, թեթև հրմշտոցը և բախումները չեն բացառվում. քաղաքագետ

17/06/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրենքի պահանջն իրագործվելու է. ԱԺ արտահերթ նիստը հրավիրվելու է, սակայն քվորում չի լինելու, ինչը և սպասելի է. «Քաղաքացիական պայմանագիրն», իհարկե,  չի գնալու Սրբազան շարժման առաջարկած օրակարգով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ այսօր երեկոյան Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կայանալիք հերթական հավաքին՝ մեր զրուցակիցը նշեց.

«Սպասելի է, որ նորից մարդիկ հավաքվելու են նույն տեղում, որտեղ հավաքվել էին անցած անգամ։ Հերթական անգամ լինելու են կոչեր, մեղադրանքներ, լինելու է այն, ինչ եղել է վերջին մեկուկես ամսվա ընթացքում։

Որևէ նոր բան չի լինելու։ Հնարավոր է նաև սադրանքների փորձ լինի։ Բայց ես չեմ սպասում, որ այսօրվա հավաքը լինելու է այն մասշտաբներով, ինչ հունիսի 12-ին։ Իհարկե, չի բացառվում, որ թեթև հրմշտոց և բախումներ տեղի ունենան։ Այսինքն՝ այս գործընթացից որևէ նոր բան ես չեմ ակնկալում՝ մանավանդ այսօր»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Անդրադառնալով շարժման առաջին իսկ օրվանից Բագրատ սրբազանի և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ եղած, սակայն վերջին օրերին անսպասելի կերպով անհետացած Սուրեն Պետրոսյանին՝ քաղաքագետը կեսկատակ նշեց՝ չի կարող ասել, թե նա ուր է կորել։

«Հուսով եմ՝ Սուրենի մոտ ամեն ինչ լավ է, որովհետև նա բավականին ողջամիտ երիտասարդ է։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է, և Սուրենը չի տուժել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ իրենց խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  

«ՔՊ-ն արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին»,-ասել էր նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր հերթին հիշեցրել էր, որ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, մեծ հավաք է տեղի ունենալու Բաղրամյան պողոտայում։

«Անկախ ամենից՝ շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման՝ այն է, այս մարդու հեռացումն ու ճշմարտության հաղթանակը»,- ընդգծել էր։

Ինչ վերաբերում է շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ապա  հունիսի 12-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի էր դարձել, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Ըստ ականատեսների՝ քաղաքացիական հագուստներով անձինք առևանգել են վերջինիս։

Սուրեն Պետրոսյանի կուսակից Հասմիկ Գաբրիելյանն ավելի ուշ Tert.am-ին հայտնել էր, որ վերջինս Հայաստանում չէ և Հայաստան կվերադառնա վաղը՝ հունիսի 18-ին։ Ճշտող հարցին՝ ե՞րբ և ո՞ր երկիր է գնացել, Գաբրիելյանը չէր պատասխանել՝ նշելով, թե չի կարող ասել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախից բռնագաղթածները կարող են դիմել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին

Հաջորդ գրառումը

Շարժումը ոչ միայն չի մարել, այլև հասարակությունը շարժումից հիասթափություն չի ապրում. Արթուր Ղազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Շարժումը ոչ միայն չի մարել, այլև հասարակությունը շարժումից հիասթափություն չի ապրում. Արթուր Ղազարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական