Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտնել է Արցախից տեղահանվածներին օգնելու մասին

17

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրամիությունն ավելացրել է  մարդասիրական ֆինանսավորումը 5, 2 միլիոն եվրոյով, նաև տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ օրը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

Ֆոն դեր Լայենը X-ում նաև գրել է. «Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում»։

Հիշեցնենք, որ կիրակի, Բրյուսելում՝ Երոպական միության շենքի առաջ, տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց։ Մասնակիցները մեղադրել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահելի գործընկեր համարելու և հանուն նավթի ու գազի՝ նրա հետ միլիարդավոր եվրոների պայմանագրեր կնքելու մեջ, երբ այս ամենի ֆոնին հայրենազրկվում, ցեղասպանվում է արցախցին, նա բռնի տեղահանվում է իր հայրենիքից, իսկ այս ոճրագործության առաջ բոլորը, այդ թվում՝ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն, աչք են փակում։