Խաղաղության պայմանագրին վարչապետը երեկ մի քանի անգամ անդրադարձավ։ Այդ փաստաթղթի դրույթների հանրայնացումն այս պահին անհնար է, քանի որ գտնվում ենք բանակցությունների փուլում և կա խորհրդապահական ռեժիմ, հետևաբար ընդդիմության բարձրացրած մի շարք հարցադիմումներ բնավ չեն բխում իրականությունից։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ մեր հանրության հետ կիսվել են բոլոր հնարավոր տեղեկություններով։
Անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե չեն բացառվում հնարավոր ռազմական գործողությունները՝ իշխանական պատգամավորը նշեց, որ պատերազմի վտանգի վերացման մասին որևէ մեկը չի հայտարարել։
«Որևէ մեկը չի ասել, որ պատերազմի վտանգ չկա, բոլոր ռիսկերը վերացված են։ Քանի դեռ մենք չունենք «Խաղաղության պայմանագիր», այդ ռիկսերի մասին չպետք է մոռանալ, դրանց մասին պետք է խոսել»,- ասաց Հովհաննիսյանը։