Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ մի սահմանազատում չի լինելու, Ադրբեջանը Տավուշում ստանալու է այն, ինչ ուզում է , և դրանով ամեն ինչ վերջանալու է. Գագիկ Համբարյան

09/04/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես հակված եմ հավատալու ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի Տավուշից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ իր այս դիրքորշումը բացատրելով նրանով, որ իշխանական գործչի հայտարարության մեջ շատ պարզ տրամաբանություն կա՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են սահմանազատումն սկսել Տավուշի մարզից, որպեսզի Տավուշի մարզով էլ ավարտեն։

«Որովհետև եթե Տավուշի մարզից իջնենք հարավ, Ադրբեջանն, ըստ տրամաբանության, պետք է Հայաստանին հետ վերադարձնի Արցախյան առաջին պատերազմի ընթացքում գրաված բոլոր տարածքները, այդ թվում՝ նաև Տավուշի մարզից։ Ի դեպ՝ Տավուշի մարզից Ադրբեջանը բավական մեծ տարածքներ է գրավել։ Հետո, հարավում Արծվաշենն է, ավելի ներքև՝ արդեն Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը, որոնց շատ տարածքներ մենք կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ Սոթք, Խոզնավար, Իշխանասար, Սև լիճ, Ներքին Հանդ և Տեղ գյուղի հատվածներ»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հայաստանյան հասարակությանը շատ պարզ հասկացնում է, որ սահմանազատման արդյունքում ինքը ստանալու է այն, ինչ ուզում է, այն է՝ Տավուշի մարզի 8 գյուղերից 7-ը և փոխադարձաբար Հայաստանին ոչինչ չի տալու։

«Ադրբեջանն այս առումով շատ անկեղծ է։ Այս գործընթացը սահմանազատում անվանելը հնարել են Փաշինյանն ու նրան սպասարկողները։ Ոչ մի սահմանազատում չի լինելու։ Ադրբեջանն ստանալու է այն, ինչ ուզում է , և դրանով ամեն ինչ վերջանալու է։ Իշխանության ներկայացուցիչների այն ամբողջ զազրախոսությունը և զառանցանքը, թե Ադրբեջանն էլ իբր մեզ է ինչ-որ բաներ տալու, ծոծրակները կտեսնեն՝ դա չեն տեսնի։ Բաքվի բռնապետը բազմաթիվ հարցազրույցներում շատ պարզ նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին տալու ոչինչ չունի և չի տալու։

Ինքնախաբեությամբ զբաղվող, թուրքերի շահերը սպասարկող կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանն ընդամենը զբաղված է զազրախոսությամբ։ Ցավով պետք է արձանագրենք, որ Ալիևը ճիշտ է ասում. Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականություն փոխադարձաբար ճանաչված չէ։

Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի դեկլարացիայով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացահայտ կեղծիք է։ Հայաստանն այդ դեկլարացիան ընդունել է 10 վերապահումներով։ Դրանցից երկուսը հետևյալն են՝ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում խորհրդային Ադրբեջանի և խորհրդային Հայաստանի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները՝ որպես պետական սահման, և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։

Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը, օգտվելով ՀՀ իշխանությունների՝ ներքին լսարանին խաբելու գործողությունից, մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում. նախ, Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմացնում է Հայաստանի դեմ Ադրբեջանի բոլոր ագրեսիվ քայլերը, երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի տարածքներ է նվիրում Ադրբեջանին։

«Ինչ վերաբերում է ԳՇ կամ փոխվաչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարութւյուններին, դրանք բոլորը կեղծիք և մանիպուլյացիա են։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ավելի անկեղծ է եղել, և այո՛ հենց Ադրբեջանն է պահանջում սահմանազատումը կազմակերպել Տավուշի մարզից, որպեսզի այդ գյուղերը ստանա»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ ՀՀ  ԶՈՒ գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել, որ սահմանազատման գործընթացը սկսվի Տավուշից։

Օրեր առաջ, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի Տավուշից, մինչդեռ, փոխվարչապետի գրասենյակից հայտարարել էին՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը սկսել է միջպետական ​​ճանապարհների երկայնքով գտնվող կառույցների գույքագրումը

Հաջորդ գրառումը

Չեմ կարծում, որ խոսքը գնում է դելիմիտացիայի մասին. խոսքը գնում է ուղղակի Ադրբեջանի պահանջած տարածքների մասին. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Չեմ կարծում, որ խոսքը գնում է դելիմիտացիայի մասին. խոսքը գնում է ուղղակի Ադրբեջանի պահանջած տարածքների մասին. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական