Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն ամբողջ հասարակության առջև պետք է ներողություն խնդրեր Վազգեն Սարգսյանից, որ նրա բոլոր հաղթանակներն ու նվաճումները դարձրել է առ ոչինչ. քաղաքագետ

05/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գործող իշխանությունները հրաժարվում են պատասխանատվություն կրել իրենց արարքների, պատերազմում գրանցած պարտության համար՝ ամեն ինչում մեղադրելով Ռուսաստանին և նախկիններին։ Բայց արդեն վեց տարի է՝ բոլորս տեսնում ենք ձախողում ձախողման հետևից. 90-ականների մեր փառահեղ հաղթանակն այս իշխանության ձեռամբ դարձել է առ ոչինչ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի հիշատակին այսօր հարգանքի տուրք մատուցելուն։

«Մեր զոհերը, փաստորեն, դարձան առ ոչինչ, Արցախը հանձնվեց, 120 հազար հայ իր հայրենիքից տեղահանվեց, և այս ամենի մասին այլևս ոչ ոք չի խոսում։ ՀՀ իշխանությունները խոսում են միայն այն մասին, որ պետք է ենթարկվել Թուրքիային»,- ասաց քաղաքագետը։

Արթուր Խաչիկյանը դժվարացավ ասել, թե սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ ինչ խղճով է Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: 

Մեր զրուցակցի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես է այդ անձը դա կարողացել։

«Եթե ես լինեի այդպիսի դիրքում (Աստված չանի, որ այդպիսի բաներ արած լինեի), գոնե ամբողջ հասարակության առջև ներողություն կխնդրեի Վազգեն Սարգսյանից։ Ներողություն կխնդրեի, որ նրա բոլոր հաղթանակներն ու նվաճումները դարձրել եմ առ ոչինչ։

Բայց դրա համար պետք է արժանապատվություն, տղամարդկություն ունենալ. բոլորը չէ, որ այս որակներն ունեն։ Շատ ավելի հեշտ է անընդհատ մեղադրել ինչ-որ մեկին, այլ պետության, այլ կենտրոնի և վերահոսկողության տակ պահել իշխանական PR խմբին, որն անընդհատ ամբողջ հանրապետությունով մեկ տարածում է սուտ լուրեր, սուտ բեմադրություններ, ներշնչում է սուտ հույսեր, որ Արևմուտքը կգա և կփրկի մեզ»,- նշեց մեր զրուցակիցը։

Այս ամբողջ սուտը և բեմականացումները, Արթուր Խաչիկյանի համոզմամբ, ժողովրդի ուշադրությունը շեղելու միտում ունեն, մինչդեռ առկա է ռեալ վտանգ, և չի բացառվում, որ թշնամու կողմից կրկին հարձակում լինի։

«Իշխանությունների այս գործողություննների հետևանքով մենք մնում ենք անպաշտպան։

Չգիտեմ՝ եթե Վազգեն Սարգսյանն այժմ ողջ լիներ, ի՞նչ կասեր Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին։ Ինչպե՞ս կարտահայտվեր Վազգեն Սարգսյանն այն մասին, որ Եռաբլուրում ծեծելով քարշ էին տալիս զոհված զինծառայողների ծնողներին։ Ժողովուրդը նման իշխանությունների մասին ասում է՝ «Հաստ կաշի ունեն»»,- ամփոփեց Արթուր Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքական վերնախավը Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հանրապետության վարչապետը և նախագահը ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունը վախենում է լրագրողներից

Հաջորդ գրառումը

Առաջիկայում սպասվում են քաղաքական զարգացումներ, որոնց պետք է միասին դիմագրավենք․ Իշխան Սաղաթելյան

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

PKK-ն լուծարվե՞լ է, թե՞ Էրդողանը միջազգային ուժերի հակազդեցութից խուսափելու համար լուծարման մտավարժանքներ է անում

23/05/2025
Հաջորդ գրառումը

Առաջիկայում սպասվում են քաղաքական զարգացումներ, որոնց պետք է միասին դիմագրավենք․ Իշխան Սաղաթելյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականները պետք է դառնան թվային և կկիրառվեն միայն ՀՀ տարածքում

23/05/2025

ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն...

ԿարդալDetails

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23/05/2025

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան

23/05/2025

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների. Կարեն Վրթանեսյան

23/05/2025

Կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան. Գարեգին Խումարյան

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական