Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. նա մեր պետականության հակառակորդն է. Արթուր Խաչատրյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ, Գլխավոր դատախազության առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եվ Նիկոլ Փաշինյանը և իր կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն:

Եվ ահա դա է պատճառը թե ինչու ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, որովհետև ինքը վտանգ է մեր պետության համար, որովհետև իր շահերը և մեր ազգային շահերը իրարից տարամիտում են: Նիկոլ Փաշինյանը մեր պետականության հակառակորդն է»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բխում է Հայոց պետականության և աշխարհասփյուռ հայության շահերից։ Ուստի, ըստ պատգամավորի,Փաշինյանը պետք է հեռանա, և նրա դեմ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: