Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին նույնն անել. Բելգիայի արտգործնախարար

22/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են երկու երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պաշտպանել։ Հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքը պետք է պաշտպանվեն, և ես իմ ադրբեջանցի գործընկերոջը կհիշեցնեմ սրա մասին. ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում ասաց Բելգիայի արտգործնախարար  Հաջա Լահբիբը։

Նշենք, որ հայաստանյան այցից անիմիջապես հետո նա մեկնելու է Բաքու։

Խաղաղության համաձայնագրի կնքումը մոտ է, երկու երկրների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հայ և ադրբեջանցի ժողովուրդներին թույլ տան ապրել խաղաղության մեջ. նշեց Լահբիբը։

«Դրան հասնելու համար կարող եք ձեր հույսը դնել Եվրամիության վրա։ Բելգիան խորապես մտահոգված է հումանիտար իրավիճակով ու դրա վատթարացմամբ։ Լաչինի միջանցքով տեղափոխումների սահմանափակումը սովահարության, հիվանդությունների լուրջ սպառնալիք է առաջացնում։

Բելգիան ընդունում է Եվրամիության դիրքորոշումը՝ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Բելգիան կշարունակի դիվանագիտական շփումներում պնդել սա և գործել այս ուղղությամբ»,- ասաց Բելգիայի արտգործնախարարը։

2024 թվականի հունվարի 1-ից  Եվրամիության ղեկավարությունը ստանձնելու է Բելգիան։

Բելգիացի դիվանագետը նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարում Եվրամիությունը միշտ պատրաստակամ է աջակցել։

«Մենք ողջունել ենք Նիկոլ Փաշինյանի համարձակ հայտարարությունը, որով նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ամենաբարձր իշխանություններին նույնն անել։ Տարբեր երկրներ են ներգրավված այս գործընթացներում՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, ԵՄ. բանակցություններ միշտ են ընթանում, պակասում է  բանակցություններում կայացված որոշումները տեղում իրագործելու կամքը։ Դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ մենք ընդգծել ենք փորձագետների, հանձնաժողովների ներկայության անհրաժեշտությունը, որը կկարողանա վերջ տալ թշնամանքին ու երկու ժողովուրդների իրական հաշտեցման, փոխվստահության հնարավորություն կտա»,-ելույթն ավարտեց Հաջա Լահբիբը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը. Արարատ Միրզոյան

Հաջորդ գրառումը

«Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ. Ռուբեն Վարդանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական