Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սադրիչ

20/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն ու նրա «խաղպայմանագրայինները», բանից պարզվում է, խիստ ծանր են տարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, որ ԱՄՆ–ն հայերին կոչ է անում «քշել» ռուսներին՝ խոստանալով ապահովել անվտանգությունը:

Այն, որ ծանր են տանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ներկայացուցիչներից մեկի՝ բազմակուսակցական Վիգեն Խաչատրյանի միջոցով: Այսպես, լրագրողների հետ զրույցում Վիգեն Խաչատրյանի անուն ազգանունով ներկայացող նիկոլփաշինյանը նշել է, թե Լավրովի հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին հանկարծակիի բերել ու անակնկալ հայտարարել մեր տարածաշրջանից հեռանալու մասին: «Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որևէ հեռանալու պահանջ չենք դրել: Մենք համագործակցության կողմնակից ենք: ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է»:

Օ՜յ, հապա մի հիացեք այս՝ քաղաքական երկերեսանության ու ցինիզմի թանգարանում բարձր պատվանդանին կանգնելու արժանի կերպարով: Ով ինչից է խոսում: Բայց դա էլ ամենը չէ: Նիկոլ Փաշինյանը Վիգեն Խաչատրյանի միջոցով հարցականով ասում է նաև, թե Ռուսաստանը փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մեր միջոցո՞վ լուծել: «Մենք դրա ցանկությունը չունենք: Մենք դրա համար ենք ասում՝ այդ հակասությունները մեր տարածք մի՛ բերեք, չենք ուզում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակասությունները մեր հաշվին լուծվեն կամ զարգանան»:

Դե ինչ, իրականությանը թևանցուկ, սկսենք քամուն տալ սույն «քաղպայմանագրայինի» ստերի փետուրները, որոնց ժողովուրդը նաև բմբուլ է ասում:

Առաջինը՝ ակնհայտ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «քաղպայմանագրայինները» իշխանությունը վերցնելու պահից ի վեր վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, հետևողականորեն արել ու անում են ամեն ինչ հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու համար:

Երկրորդը՝ բացահայտ ստախոսություն է Վիգեն Խաչատրյանի միջոցով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե իրենք Ռուսաստանին հեռանալու պահանջ չեն դնում, թե իրենք համագործակցության կողմնակից են: Մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հարող շրջանակները բացեիբաց նման հայտարարություններ են արել, իսկ Փաշինյանի գրպանային «արտախորհրդարանական» մարդ-կուսակցություններն ամենօրյա ռեժիմով են նման ու ավելի թունդ հակառուսական հայտարարություններ անում:

Երրորդը՝ ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Հայաստանն է հանդես գալիս ՀԱՊԿ-ից առանձնանալու, ՀԱՊԿ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու, ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը մերժելու դիրքերից: Ուժեղ «համագործակցության կողմնակիցներ» են, խոսքեր չկան: Հա, Պուտինին Հայաստանում կալանավորելու մասին հիմար հայտարարություններն էլ որպես փաշինյանական «համագործակցության» պատկերացումների աղցանի վրա դրված մաղադանոս:

Ինչ վերաբերում է սադրանքներին, ապա սա ընդհանրապես գլուխգործոց է: Այո, այստեղ սադրանք կա: Եվ առաջին սադրիչը, կներեք, աշխարհաքաղաքակա՛ն սադրիչը հենց Նիկոլ Փաշինյանն է: Այդ նրա ջանքերի հետևանքով է, որ Հայաստանը հայտնվել է գերտերությունների աշխարհաքաղաքական բախման կետերից մեկում: Եթե Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական սադրիչ չէ, ինչո՞ւ էր «էստի համեցեք» անում եվրադիտորդներին՝ հրաշալի հասկանալով ու տեղյակ լինելով, որ դա մեր տարածքում բերելու է աշխարհաքաղաքական լարվածության աճին:

Կարելի է էլի մի շարք փաստարկներ ու փաստեր նշել, իրողությունների մասին հիշեցնել, բայց դրանից Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» պակաս արկածախնդրական ու կործանարար չի դառնալու: Հարցերի հացը մնում է այդ ազգակործան պատուհասին ու նրա պատուհասիկներին իշխանությունից հեռացնելը:

Արթուր Խայթ

7 or.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիկին Գայանեն հացադուլը դադարեցրել է, խնդրում է իր փոխարեն այցելել որդու շիրմին

Հաջորդ գրառումը

Ծնողները գիշերն անց են կացրել դրսում․ ֆոտոշարք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ծնողները գիշերն անց են կացրել դրսում․ ֆոտոշարք

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական