Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլին ո՞վ է իրավունք տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, դրան շպրտի մի կողմ. արցախցի գործիչ

23/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Նա ի՞նչ իրավունք ունի Արցախի ժողովրդի անունից խոսելու, Արցախի ճակատագիրը որոշելու. ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման հարցեր հնչեցրեց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ երեկ արած այն հայտարարությանը, որ Ադրբեջանի 86 600 կմ/ք տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Բորիս Առուշանյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Արցախի խորհրդարանի ընդունած երեկվա հայտարարությունը շատ մեղմ էր, պետք էր ավելի կոշտ դիրքորոշում հայտնել։

«Ադրբեջանի անկախության պահին Արցախն արդեն անկախ էր։ Ես դեռ չեմ խոսում 88 թվականի կայացրած բոլոր որոշումների մասին, որոնք համապատասխանում էին ԽՍՀՄ բոլոր օրենքներին։ Եթե անգամ վերցնենք միայն 1991 թվականի հռչակագիրը, որով Արցախը հռչակել է իր պետականությունը՝ Ադրբեջանի հետ զուգահեռ, պարզ է դառնում, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։

Հետևաբար, եթե անգամ Նիկոլն իր կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ մասին բարձրաձայն հայտարարում, պետք է մի պահ հապավում կատարի և ասի, որ դա չի վերաբերում Արցախի Հանրապետությանը։ Նա պետք է անպայման այս հապավումն աներ, հայտարարեր, որ Արցախն, Ադրբեջանին զուգահեռ, ինքնորոշվել է դեռ 91 թվականին, բայց Նիկոլը դա չի ասում։ Միջազգային բոլոր խաղացողներն էլ, առիթից օգտվելով, անընդհատ ասում են, Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»,- ասաց Բորիս Առուշանյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ՀՀ վարչապետն Արցախի վերաբերյալ իր հայտարարություններով աելի է սրում առանց այն էլ սրված իրավիճակը, թշնամանք հարուցում Հայաստանի և Արցախի իշխանությունների ու ժողովուրդների միջև։

«Այդ մարդն այդպես էլ չհասկացավ, որ իր քաղաքականությունը 100 տոկոսով հակահայկական է և հակասում է Արցախի և Հայաստանի շահերին։ Ինձ զարմացնում է նաև հայ ժողովրդի լռելյայն կեցվածքը։ Պրակտիկ քայլեր են պետք. Նիկոլ Փաշինայնին պետք է իշխանությունից հեռացնել։ Հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, դրան շպրտի մի կողմ և իր ձեռքը վերցնի իշխանությունը։ Ուրիշ ձև չկա։ Մի՞թե հայ ժողովուրդը պոտենցիալ չունի։ Ունի, ուղղակի բարոյահոգեբանական ծանր, տրոհված վիճակում է գտնվում։

Ինչպե՞ս կարելի է նման մարդուն հանդուրժել, թողնել իշխանության ղեկին, երբ նա բացահայտ դավաճանում է հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի շահերին։ Սրա վերջը վատ է լինելու, որովհետև արցախցին չի համաձայնելու, պայքարելու է։ Արցախցին չի զիջելու։

Երկու ճանապարհ կա՝ կա՛մ պայքար, կա՛մ ցեղասպանություն։ Փաստորեն, Նիկոլը մեզ դնում է զոհասեղանին, հա՞։ Նման բան չի լինելու»,- ասաց Բորիս Առուշանյանը։

Հիշեցնենք, որ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս հայտարարությունը բուռն արձագանք էր գտել Հայաստանում և Արցախում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Բելգորոդ ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների ոչնչացման կադրերը

Հաջորդ գրառումը

Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ, չեմ ուզում որևէ ձևով միջամտել գործի քննությանը. Հրաչյա Հակոբյանը՝ Աշոտ Փաշինյանի գործի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ, չեմ ուզում որևէ ձևով միջամտել գործի քննությանը. Հրաչյա Հակոբյանը՝ Աշոտ Փաշինյանի գործի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական