Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը,  տարածքային ամբողջականությանը և Հայաստանի խաղաղ ձգտումներին. Յենս Ստոլտենբերգ

19/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը վաղուց  ՆԱՏՕ-ի գործընկեր է, և ես ողջունում ու դրական եմ գնահատունմ Ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մոտ 20 տարի է՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության կարևորագույն գործընկերներից է՝ օգնելով անվտանգ և և ապահով միջավայր ապահովել Կոսովոյում բնակվող բոլոր համայքնների համար։ Ես ողջունում եմ վերջին տարիներին հայ զինծառայողների մասնակցության ավելացումը»,- ասաց բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա տեղեկացմամբ՝ այսօրվա քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում կայունության կարևորությանը։

«Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև։

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տարիների հակամարտությունից հետո տևական խաղաղության հասնել։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և ձեր ժողովուրդների տևական խաղաղության համար»,- նշեց Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կառույցն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը,  տարածքային ամբողջականությանը և Հայաստանի խաղաղ ձգտումներին։

Յենս Ստոլտեմբերգը միաժամանակ հայտարարեց՝ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ խոսել են նաև ՀՀ ներքին բարեփոխումների առաջընթացի մասին։

«Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում ենք ձեր Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրում ձեր մասնակցության միջոցով։

Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարում՝ ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»,- եզրափակեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հույս հայտնելով, որ կողմերը կշարունակեն ուժեղացնել գործընկերությունը՝ միասին աշխատելով Հարավային Կովկասում և տարածաշրջանից դուրս ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի. Փաշինյանը տավուշցիներին վախեցրել է

Հաջորդ գրառումը

Բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արամը Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

21/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված. Սուրեն Սուրենյանց

21/04/2026
Ազգային

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

21/04/2026
Նորություններ

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև. Արա Պողոսյան

21/04/2026
Հաջորդ գրառումը

Բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական