Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մյուս անգամ էլ Թուրքիան Հայաստանից կարող է պահանջել ապամոնտաժել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որպեսզի բացի հայ-թուրքական սահմանը. Ռուբեն Մելքոնյան

03/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի համար օդային տարանցիկ ճանապարհը փակելու Թուրքիայի քայլն ապացուցում է մի շարք իրողություններ. առաջինը, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը չի փոխվել, երկրորդ՝ Թուրքիան շարունակում է զգայուն մնալ մեր պատմական հիշողությանը, վրեժխնդրության գիտակցմանը և վերականգնվելու հնարավորությանը վերաբերող հարցերի նկատմամբ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Եվ ի վերջո, Թուրքիային ուղղակի պետք են պատրվակներ՝ իր թշնամական քաղաքականությունն իրականացնելու համար։

Հայաստանի առջև իր օդային սահմանը փակելը Թուրքիայի համար հերթական պատրվակն է, և այդ երկիրն ուղղակի կարող է նման հարյուրավոր պատրվակներ գտնել։ Ասենք՝ մյուս անգամ էլ Թուրքիան Հայաստանից կարող է պահանջել ապամոնտաժել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որպեսզի բացի հայ-թուրքական սահմանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Սևծովյան տնտեսական համագործակցության միջոցառման մասնակցության նպատակով ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնավոր ինքնաթիռի մուտքը Թուրքիա թույլ տալուն՝ Ռուբեն Մելքոնյանը նկատեց՝ որպես հյուրընկալող կողմ՝ Թուրքիան պարզապես չէր կարող արգելել Սիմոնյանի ինքնաթիռի մուտքը։

«Սա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ միջոցառումը հյուրընկալող կողմի պարտականություն»,- ասաց նա։

Վերջում թուրքագետը հավելեց՝ Երևան-Ստամբուլ չվերթները չարգելելն ամենևին չի նշանակում, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը դադարել է։

«Թուրքիայի թշնամական քաղաքականությունը դրսևորվում է Հայաստանի համար խնդիրներ ստեղծելով։ Եթե նա փակում է իր օդային սահմանը և Հայաստանի համար ստեղծում է խոչընդոտներ՝ այլ երկրներ թռիչքներ իրականացնելու համար, դա ընդգծված թշնամական քաղաքականության վառ դրսևորում է»,- ասաց Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ 

Այսօր արդեն Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է՝ իրենց համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920-ականներին թուրքերին և ադրբեջանցիներին սպանողներին և Երևանում նրանց նվիրված հուշարձան տեղադրում։

«Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը, քանի որ նա պետք է Սևծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը մասնակցի։ Եթե Հայաստանը նման կերպ շարունակի, հուշարձանը չհանի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»,–ասել է Չավուշօղլուն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նեմեսիսի» հերոսների հուշարձանի թեմայով Չավուշօղլուի հայտարարությունը պետք է արժանանա ամենակոշտ հակազդեցության. թուրքագետ

Հաջորդ գրառումը

Այս պահին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնում չի կարելի և չի լինի․ գլխավոր դատախազ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Այս պահին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնում չի կարելի և չի լինի․ գլխավոր դատախազ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական