Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
Ընդդիմությունը չի մասնակցել հարցի քննարկմանն ու քվեարկությանը. ցուցադրաբար դուրս է եկել աԺ նիստերի դահլիճից։
Նշենք, որ որևէ իրավապաշտպան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, միջազգային իրավունքի մասնագետ, դիվանագետ չի հավատում, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ հնարավոր է պատերազմական հանցագործությունների, հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրել ու պատիժ սահմանել Իլհամ Ալիևի նկատմամբ։
Բոլոր ճանապարհներն, ինչպես ասում են, տանում է դեպի Վլադիմիր Պուտին։
Ոչ թե թաքուն, քողարկված, այլ բացահայտ դիրքորոշում կա, որ Հռոմի ստատուտի վավերացումը Պուտինի համար է։
Հայտնի է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը նրան մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ ու ձերբակալման հրաման է տվել։
Իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու և այդ տարածքից 150 քկմ ներս ադրբեջանական դիրքեր դնելու, հայ խաղաղ բնակիչներին թիրախավորելու, Արցախը 10 ամիս շրջափակելու, հետո արցախցիներին ցեղասպանելով՝ նրանց վտարելու մեջ որևէ երկիր, որևէ միջազգային դատարան երբեք չի մեղադրելու։
Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ բացահայտ թշնամանքի ու առճակատման։
Սակայն Արևմուտքից որևէ երաշխիք, աջակցություն չկա. Ռուսատանին մերժելով, նրա հետ բացահայտ թշնամանով՝ Արևմուտքը փոխարինելո՞ւ է վատ դաշնակցին։