Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունները շատ մեծ ցանկություն ունեն օր առաջ կնքելու «խաղաղության» պայմանագիրը և Արցախի հարցն, ըստ իրենց, վերջնականապես փակելու. քաղտեխնոլոգ

29/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գործող իշխանությունները մշտապես ցույց են տվել, որ շատ մեծ ցանկություն ունեն օր առաջ կնքելու իրենց պատկերացմամբ խաղաղության պայմանագիրը և Արցախի հարցն, ըստ իրենց, վերջնականապես փակելու, այն է՝ կատարելու այն ծրագիրը, որի համար իրենք բերվել են։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Իջևանի և Ղազախի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վաղվա հանդիպմանը։

«Դրանից հետո սկսվելու է գործողությունների հաջորդ ՝ Հայաստանում ռուսական  ներկայության չեզոքացման փուլը։ Սակայն Ադրբեջանը հասկանում է, որ մինչ այդ կարող է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, դրա համար էլ անընդհատ քաղաքական առևտրի մեջ է մտնում Արևմուտքի հետ ՝ ավելի ու ավելի կոշտացնելով իր պահանջները։ Ադրբեջանը չի ցանկանում միանգամից համաձայնել Արևմուտքի հետ, որովհետև խնդիրներ կունենա Ռուսաստանի հետ։

Բացի դրանից՝ Ադրբեջանը հասկանում է, որ Արցախում դեռևս ռուս խաղաղապահները կան, և նրանցից ազատվելու խնդիր կա։ Իհարկե, այս հարցը կարող է այսպես մնալ մինչև 2025 թվական, որից հետո ռուս խաղաղապահները ստիպված կլինեն դուրս գալ Լեռնային Ղարաբաղից»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են շուտափույթ կերպով կնքել խաղաղության պայմանագիրը և արդեն փաստաթղթերով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ այսպիսիով փակելով ՌԴ-ի ցանկացած դերակատարություն արցախյան հարցում։

«Հատկապես ՌԴ արտգործնախարարի խոսնակի միջոցով մշտապես հայտարարվում է, որ արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ։ Ի դեպ՝ ռուս խաղաղապահների թվաքանակն է ավելացվել, բայց դա ոչինչ չի փոխում։ Ադրբեջանն այս պահին դեռևս տատանվում է և հաշվարկում է, թե ինչ օգուտներ կարող է ստանալ։

Ինչ վերաբերում է երկու երկրների փոխվարչապետների՝ վաղը կայանալիք հանդիպմանը, ապա ասել, որ դրա մեջ ինչ-որ արտառոց բան կա, ճիշտ չի լինի։ Սա ուղղակի հերթական հանդիպում է։ Կարծում եմ՝ հերթական անգամ պետք է քննարկեն սահմանազատման-սահմանագծման հետ կապված հարցեր, բայց այնպես չէ, որ այդ պաշտոնյաները պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը»,- նշեց մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց՝ Արևմուտքն անում է ամեն բան, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, և դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ նիստին Հայաստանը ներկայանա արդեն իսկ փաստաթուղթը ստորագրած կարգավիճակում։

«Իհարկե, Արևմուտքի ծրագրերն առայժմ իրականություն չեն դառնում, բայց փաստ է, որ նա օրեցօր ամրապնդում է Հայաստանում իր դիրքերը։ Սա ևս ազդում է ընդհանուր զարգացումների վրա, որովհետև Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ այս հարցում դրսի ուժեր չպետք է ներգրավվեն։ Մինչդեռ Հայաստանը դրսի ուժերի է ներգրավվում»,- ասաց քաղտեխնոլոգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքացին տուգանքի մատերիալ չի՞. «կարմիր գծերի» համար 12.000-ի փոխարեն կվճարեք 160.000 դրամ։

Հաջորդ գրառումը

«Լուսարեք»՝ լույս արեք. հայկական երգերի նոր ընկալում ու մեկնություն

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության օգտին ձեռնարկվող շարունակական ջանքերին. Լաուզո

08/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ՀՀ ԱԳՆ

06/07/2025
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

06/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առանց Զանգեզուրի, ոչինչ տեղի չի ունենա. Բաքուն հիշեցնում է Երևանին խաղի պայմանների մասին

05/07/2025
Հաջորդ գրառումը

«Լուսարեք»՝ լույս արեք. հայկական երգերի նոր ընկալում ու մեկնություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում: Բայց ամենավնասակար ու թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են...

ԿարդալDetails

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

10/07/2025

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական