Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ռուսական հարաբերությունները գնահատելը շատ դժվար է, որովհետև ՌԴ-ն չգիտի, թե ինչ քաղաքականություն է վարելու Հարավային Կովկասում. վերլուծաբան

13/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկա փուլում հայ-ռուսական հարաբերությունները գնահատելը շատ դժվար է և նույնիսկ սխալ։ Պատճառն այն է, որ միջազգային կարգը փլուզվել է, և նոր կարգ ձևավորելու գործընթաց է գնում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ հավելոլվ, որ պատերազմական փուլում յուրաքանչյուր երկիր առաջին հերթին մտածում է իր շահերի մասին։

«Ես աշխատում եմ չօգտագործել «դաշնակցություն» բառը, որովհետև պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, և այդ շահերը ժամանակավորապես համընկնում են այլ պետության շահերի հետ, ըստ այդմ՝ դաշնակցային հարաբերություններ են ստեղծվում։

Այդ առումով Հայաստանը պետք է գնահատի, թե ինչ խնդիրներ ունի Ռուսաստանը, ինչ խնդիրներ ունի հենց ինքը։ Այս պարագայում տեսնում ենք, որ շատ բարդ խնդրի առջև ենք հայտնվել, որովհետև 2020 թվականի պատերազմով ենք անցել։ Ծանրագույն պատերազմով է անցնում նաև Ռուսաստանը, ընդ որում ոչ թե միայն Ուկրաինայի, այլ Արևմուտքի դեմ։ Սրան գումարած՝ ՌԴ-ն նաև տնտեսական շրջափակամն մեջ է, փակ են դեպի Եվրոպա ճանապարհները»,- ասաց վերլուծաբանը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այժմ արդեն փորձ է արվում Ռուսաստանը շրջափակել հարավից։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ տեղի ունեցող աշխարհաքաղաքական ֆունդամենտալ փոփոխությունների ֆոնին հայ-ռուսական հարաբերությունների մասին դատողություններ անելն իսկապես դժվար է, նախ, որովհետև ինքը՝ Ռուսաստանը չգիտի, թե ինչ քաղաքականություն է վարելու Հարավային Կովկասում։

«Անհայտ է, թե ինչ ուղղությամբ է գնալու Իրանը։ Մենք տեսնում ենք, որ Իրան-ԱՄՆ որոշակի ջերմացում է նկատվում, բայց թե այն ուր կտանի, կազդի՞ ռուս-իրանական հարաբերությունների վրա, անհայտ է։

Կամ տեսնում ենք, որ Ադրբեջանը երկընտրանքի առջև է՝ միանալ ռուս-իրանական ճանապարհին, թե ընտրել թուրք-ադրբեջանական՝ դեպի Միջին Ասիայի ճանապարհը։ Այս ամենը վերաբերում է մեզ, և մենք պետք է ծանրագույն որշումներ ընդունենք։ Հայաստանի՝ որոշում չկայացնելն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա, Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում քաղաքականության չհստակեցումն իր հերթին ազդում է ռուս-հայկական հարաբերությունների վրա։ Ահա այս անորոշ ժամանակաշրջանի պատճառով հնարավոր չէ գնահատել ռուս-հայկական հարաբերությունները»,- ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, վերլուծաբանն այն առնվազն անհասկանալի որակեց։ Դանիելյանի համոզմամբ՝ նման հայտարարություն առհասարակ պետք չէր անել, որովհետև առանց այդ էլ՝ պարզ է՝ Ուկրաինայի դեմ պատերազմը ոչ մի կերպ չի կարող Հայաստանինը լինել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ խաղաղապահների հրապարակած տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Թուրքիան պատրաստ է Շուշիում հյուպատոսարան բացել՝ ի հեճուկս Հայաստանի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան պատրաստ է Շուշիում հյուպատոսարան բացել՝ ի հեճուկս Հայաստանի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական