Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համաժողովրդական շարժումը թափ է հավաքում. գործող ռեժիմը պետք է հրաժարական ներկայացնի և մի կողմ քաշվի. արցախցի գործիչ

11/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունն ի սկզբանե սխալ է, նրանք կա՛մ պետք է հրաժարվեն իրենց վարած միակողմանի զիջումների քաղաքականությունից, կա՛մ պետք է հրաժարական ներկայացնեն և մի կողմ քաշվեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը։

«Ես հաճախ բերում եմ Իսրայելի վարչապետերից Գոլդա Մեիրի օրինակը։ Իսրայելը, թեկուզ հաղթել էր 73 թվականի պատերազմում,  բայց հազարավոր զոհեր էր տվել։ Թեև ոչ ոք Մեիրի հրաժարականը չէր պահանջում, սակայն նա, հայտարարելով, որ իր խիղճը տանջում է այդքան զոհերի համար, ինքնակամ հրաժարական տվեց։

 Երբ տապալվեց Անգլիայի երբեմնի վարչապետ Չեմբեռլենի խաղաղասիրական քաղաքականությունը, նա կամավոր հեռացավ և իր տեղը զիջեց Չերչիլին։ Համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, որ երբ իշխանությունը չի կարողանում հարկ եղածին պես ղեկավարել, հրաժարական է տալիս։

Հիմա այս իշխանություններն այսքան կորուստներից և պարտություններից հետո շարունակում է նույն ոգով, և ես սա ասում եմ ոչ թե որպես միայն արցախցի, այլ որպես հայ մարդ»,- ասաց մեր զրուցակիցը։

Բորիս Առուշանյանը միաժամանակ շեշտեց՝ անգամ անզեն աչքով տեսանելի է, որ համաժողովրդական շարժումը թափ է հավաքում։ Մյուս կողմից տեսանելի է, որ ՀՀ իշխանությունները վախենում են ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմից, այլև սեփական աթոռը կորցնելուց։

«Նրանք վստահ չեն, որ հետագայում կարողանալու են որպես ՀՀ շարքային քաղաքացիներ ապրել Հայաստանում։ Նրանք վախենում են իրենց հանդեպ հարուցվելիք քրեական գործերից, պետական դավաճանության մեջ մեղադրվելուց, դրա համար էլ ամեն կերպ կառչելու են իշխանությունից, ոչ մի կերպ խաղաղ ճանապարհով չեն զիջելու այն։

Այդ է պատճառը, որ մի փոքր կասկած ունեմ, որ ժողովրդական այս լայն շարժումը կարող է հաջողության հասնել։ Կա քաղաքական մշակույթ, որը գործում է բոլոր առաջադեմ երկրներում. այն իշխանությունը, որը չի բավարարում իր ժողովրդին, ինքնակամ հեռանում է։ Բայց քանի որ այդ մշակույթը Հայաստանում չկա, ռեժիմն օգտվում է այդ առիթից ր կամավոր չի զիջում իշխանությունը։  

Բոլոր դեպքերում հնարավոր է, որ ժողովրդական ճնշումն ավելի ուժեղանա։ Կարևորը, որ հասարակությունը չհիասթափվի. մենք ծայրահեղությունների ժողովուրդ ենք. եթե արագ չենք հասնում արդյունքի, հիասթափվում ենք»,- ասաց Բորիս Առուշանյանը՝ հավելելով, որ գործող իշխանություններին հեռացնելու գործում զգալի դերակատարություն պետք է ունենա նաև հայկական սփյուռքը։

Բորիս Առուշանյանը միանժամանակ ընդգծեց՝ արցախցիների տեսակետը միանշանակ է, որ ՀՀ այսօրվա իշխանություններն Արցախի հարցում սխալ քաղաքականություն են վարել և շարունակում են վարել։
«Խոսքը սոցիալ-տնտեսական, արցախցիների վերադարձի, նրանց կարգավիճակի խնդիրների մասին է։ Այն, որ ՀՀ իշխանությունները հայտարարել էին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, դա ոչ միայն միջազգային նորմերի խախտում է, այլ նաև Արցախի Հանրապետության օրենքների խախտում. ոչ ոք թույլատրված չէր Արցախի ժողովրդի անունից հանձնել Արցախը։

Բայց այժմ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անգամ Արցախն Ադրբեջանին հանձնելը չի օգնում Հայաստանին զերծ մնալ թշնամու հետագա պահանջներից, ոտնձգություններից և ճնշումներից։ Մենք ականատես ենք, թե ինչպես է Ադրբեջանը քայլ առ քայլ գնում դեպի իր նպատակները։

Ես դեռ 1991 թվականից  ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստանին զարգանալու և հզորանալու հնարավորությունից զրկելն է, քանի որ գոյություն ունի Հայ դատ։ Եթե անգամ այսօր Փաշինյանը հայտարարի, որ հրաժարվում է Հայ դատից, թուրքերը, միևնույն է, դրանով չեն բավարարվելու, որովհետև նրանք գիտեն՝ որքան էլ այլ իշխանություններ գան ու գնան՝ հայ ժողովուրդը չի ներելու իրենց։

Դրա համար էլ ես համոզված եմ, որ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն անհեռանկարային է. նա չի կարողանալու բավարարաել թուրքերի ախորժակը, և նրանք շարունակելու են իրենց պահանջներն ու ճնշումները»,- ամփեփեց արցախցի գործիչը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

Հաջորդ գրառումը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական