2018-ի օգոստոսի 23-25-ին տարածաշրջանային՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան այց կատարած ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Երեւանում հանդիպեց նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ծիծեռնակաբերդում պսակ զետեղեց, առավոտ կանուխ, մինչ օդանավով Բաքու մեկնելը, այցելեց Սուրբ Էջմիածին, հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Սակայն կանցլեր Մերկելի անունը կաթողիկոսի անվանը զուգահեռ շահարկողները նրան չեն ճանաչում: Այդ այցը կայացել է կանցլերի գրասենյակի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Յան Հեքերի անմիջական հանձնարարությամբ: Ժամանակը թանկ կապիտալ է տեխնոկրատ Մերկելի համար, ուստի Գարեգին Բ-ի հետ նրա 40 րոպեանոց զրույցը վկայությունն է ջերմ մթնոլորտի, որ նախ ստեղծվել էր Վեհափառի գերմաներեն ողջույնով եւ բնական շարունակություն գտել՝ Մերկելն ընդգծել էր, թե իրազեկ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը սովորել եւ ծառայել է ԳԴՀ-ում: Փաստ է, չի հերքվի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԳերմանիա