Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խափանվել է Մեհմեդ Օզի ընտրությունը՝ որպես ԱՄՆ Սենատի անդամ

09/11/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։ Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերով, հայտնի է նաև Հայոց ցեղասպանության մերժմամբ։ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես սենատոր, էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Հայ դատի Ամերիկայի կենտրոնական գրասենյակը, Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի և Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի հետ միասին, ինչպես նաև համայնքային ներգրավմամբ, ամիսներ շարունակ պայքարել է ձախողելու համար Օզի ընտրությունը։ Այդ ամբողջ ընթացքում էական աշխատանք է տարվել ընտրողների հետ՝ վերջիններիս համար բացահայտելով Օզի իրական կապերը, քաղաքական ծագումը և անհամապատասխանությունն ամերիկյան քաղաքական մշակույթին, լայնորեն օգտագործվել են սոցիալական մեդիայի հնարավորությունները, ինչի արդյունքում Օզի իրական նպատակներն ու անցյալը ներկայացնող տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում հավաքել է միլիոնավոր դիտումներ։ Հայ դատի հանձնախումբը նաև ԱՄՆ արդարության դեպարտամենտին կոչ էր արել հետաքննությամբ պարզել, թե արդյոք Օզի գործունեությունը երկիրն արտաքին ազդեցություններից պաշտպանող ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն ու համապատասխան շրջանային ու տարածքային հանձնախմբերը Մեհմեդ Օզի դեմ կազմակերպել են նաև բողոքի ցույցեր և երթեր։

Փենսիլվանիայի ընտրությունների արդյունքում  նահանգից ընտրվել է Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը, ով հայտնի է իր անթաքույց հայամետ վարքով և շարունակապես իր սատարումն է հայտնում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետապնդած աշխատանքներին։

Այս հաղթանակի առնչությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Այս պատմական հաղթանակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանեց Հայոց ցեղասպանությունը ժխտողից, ով խորը կապեր ունի Թուրքիայի թշնամական վարչակարգի հետ։ Այս շրջադարձային հաղթանակը ավելի քան մեկ տարվա ռազմավարական պլանավորման և համայնքային ու կոալիցիոն անխոնջ ջանքերի արդյունքն է՝ սկսած հետազոտություններից, ընտրողների կրթությունից, լրատվամիջոցների օգտագործումից, և այլ նպատակային ընտրական նախաձեռնություններից: Մենք գոհ ենք դոկտոր Օզի պարտությունից և անհամբեր սպասում ենք աշխատել Ջոն Ֆեթերմանի հետ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևմտյան Ադրբեջան նահանգում զորավարժություններ են ընթանում

Հաջորդ գրառումը

Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են 8 ոչ բարեկամական երկրներում․ Իրանի ՆԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են 8 ոչ բարեկամական երկրներում․ Իրանի ՆԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական