Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը ժամերի ընթացքում էլ կարող է լինել. կամ նույնիսկ արդեն եղել է. քաղաքագետ

29/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը ժամերի ընթացքում էլ կարող է լինել. կամ նույնիսկ արդեն եղել է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ պատվիրակությունը  Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։

«Բայց համաձայնեցումը դեռ ստորագրում չէ։ Եթե նույնիսկ փաստաթուղթը ստորագրվի էլ, որը չեմ բացառում, դա դեռ ռատիֆիկացում չէ, քանի որ երկու երկրներում էլ պետք է ռատիֆիկացիայի ենթարկվի։ Կարծում եմ՝ այդ փուլը բավական ժամանակատար կլինի։ Դրանից հետո ևս որոշակի գործողություններ են ենթադրվում»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Արթուր Ղազարյանի՝ ամենակարևորն այս ընթացքում Արցախի հարցն է, այն, թե ինչ է կատարվելու արցախահայության հետ։

«Ի վերջո, Մայր Հայաստանի հետ կապի, անվտանգության երաշխիքների խնդիր կա։ Այս հարցերի ամբողջության մեջ փաստաթուղթը փաստաթուղթ էլ կմնա, եթե չլինեն գործողություններ, և սա, իրոք, երկարաժամկետ գործընթաց է»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի շտապողականությանը՝ օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, մեր զրուցակիցն ընդգծեց՝ դա Հայաստան և Արցախի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու նպատակ ունի։

«Ադրբեջանը ցանկանում է, որ մենք էլ ավելի խրթին իրավիճակում հայտնվենք։ Այլ բան է, երբ բանակցություններ են ընթանում, և որևէ կոնկրետ փաստաթուղթ ստորագրված չէ, մեկ այլ բան՝ ստորագրված փաստաթղթից հետո առանցքային հարցերի շուրջ ունենալ պայմանավորվածություն։

Ինչ վերաբերում է փաստաթղթի հնարավոր ստորագրումից հետո հասարակության, ընդդիմության և մտավորականության արձագանքին, ապա միայն հետագան ցույց կտա, սակայն չեմ բացառում, որ խաղաղության համաձայանգիրը լինի այն կայծը, որը տակնուվրա կանի հասարակությանը, և ներքաղաքական կյանքում միանգանից բուռն պրոցեսներ կզարգանան»,- ամփոփեց Արթուր Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սոցցանցերում «Ստեփանակերտի խանութներում «մադե ին ադրբեջան» Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք» գրած անձը ձերբակալվել է

Հաջորդ գրառումը

Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարարը բանակցում է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարարը բանակցում է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական