Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաչինի միջանցքը կբացվի Հաագայի դատարանի որոշումից ոչ անմիջապես հետո, որպեսզի չերևա, որ դա տեղի է ունեցել հենց դատարանի որոշման արդյունքում. քաղտեխնոլոգ

25/02/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այն հայտարարությունից հետո, որ Հաագայի  դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, Ադրբեջանը կարող է չբացել Լաչինի միջանցքը, որովհետև այստեղ խնդիրն այն է, թե ճանապարհն ում միջնորդությամբ կբացվի՝ ռուս խաղաղապահների, թե Արևմուտքի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Այո՛, Ադրբեջանը կարող է չկատարել Հաագայի դատարանի որոշումը և մինչև հիմա չի էլ կատարել, ինչը նշանակում է, որ թքած ունի թե՛ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման, թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հիշեցման վրա։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքի բացելու անկարողության խոսակցություններին, ապա ամենևին էլ այնպես չէ, որ նրանք չեն կարողանում ճանապարհը բացել։ Այս ընթացքում քաղաքական առևտուր էր գնում, և բոլորովին այլ իրավիճակներ կային։

Կար իրավիճակ, երբ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում էր և ժողովրդական լեզվով ասած՝ այդ երկրին «դուխ» էր տալիս փակ պահելու Լաչինի միջանցքը։ Այժմ հասկանալի՝ ավերիչ երկրաշարժի պատճառով Թուրքիան դուրս է եկել այս գործընթացից, և իրավիճակը լրիվ ուրիշ է» ,- ասաց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում, եթե ռուս խաղաղապահները ցանկանային, ուժի կիրառմամբ հինգ րոպեում կբացեին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, բայց դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական խնդիրներ կառաջացներ։

«Հիմա Թուրքիան չկա, և խաղաղապահներն արդեն Ադրբեջանի հետ են բանակցում։ Այսօր հայտարարվեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են  բարձրավոլտ միակ էլեկտրագիծը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:

Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենա նաև ճանապարհը բացելու գործընթացը, բայց ոչ Հաագայի դատարանի որոշումից անմիջապես հետո, որպեսզի չերևա, որ դա տեղի է ունեցել հենց դատարանի որոշման արդյունքում։ Իհարկե, դժվար է ենթադրել, թե երբ կբացվի Լաչինի միջանցքը, բայց որ պետք է դա լինի Հաագայի դատարանի որոշումից առժամանակ հետո, միանշանակ է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելը։

Tags: Հաագա
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ելույթը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը բացահայտ և նախանձելի հետևողականությամբ մեծացնում է իր ուղիղ վարչահրամայական ազդեցությունն Արցախի մնացորդի նկատմամբ. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը բացահայտ և նախանձելի հետևողականությամբ մեծացնում է իր ուղիղ վարչահրամայական ազդեցությունն Արցախի մնացորդի նկատմամբ. քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական