Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու․ Դավիթ Բաբայան

50

Դավիթ Բաբայանն այսօր  ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա այդ կապակցությամբ գրառում է արել Facebook-ի իր էջում:

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։

Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա ՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո, փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։

Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել  Արցախը»։

Նշենք, որ լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Արցախի արտաքին գործերի նախարար է նշանակվելու Վարդան Օսկանյանը։