Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կոնսենսուս կարող է լինել. Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել ՀՀ կապիտուլացված իշխանություններին պարտադրել կատարել իր 5 շանտաժ-նախապայմանները. քաղաքագետ

28/02/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կապիտուլացված երկիրը և նրա կապիտուլյանտ ղեկավարը պատերազմից անմիջապես հետո չի կարող շահեկան որևէ պայմանագիր ստորագրել իրեն կապիտուլյացիայի ենթարկած երկրի ղեկավարի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առնչությամբ իսկապես կոնսենսուս կա, ԱԺ նախագահը պետք է մանրամասնի այդ կետերը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով օրենսդիր մարմնի ղեկավարի այսօրվա այն հայտարարությանը, որ թեև ինքը չի կարող առայժմ բարձրաձայնել, սակայն առկա են առաջարկներ, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև  կոնսենսուս կա:

«Թող Ալեն Սիմոնյանը մանրամասնի, տեսնենք այդ ո՞րն է այդ կոնսենսուսը, ո՞րն է այդ դրականը։ Սա աբսուրդի ժանրից է։ Միայն այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը և մյուս ՔՊ-ականները չեն բացահայտում, թե թուրքերի հետ ինչ են բանակցում հայ ժողովրդի անունից, ապացուցում է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիկունքում դավաճանական նոր ծրագիր է իրականացնում և պատրաստվում է երկրորդ կապիտուլյացիոն, նվաստացուցիչ փաստաթուղթն ստորագրել»,- ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ կոնսենսուսի մասին կարող է խոսք լինել կամ եթե անգամ կոնսենսուս կա, ինչո՞ւ ԱԺ նախագահն այդ մասին չի մանրամասնում։

«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Հայաստանը կառուցողական դիրքորոշում չի դրսևորում, այսինքն՝ ամեն դեպքում իրենք իրենց առջև խնդիր են դրել պարտադրել ՀՀ կապիտուլացված իշխանություններին կատարել Բաքվի կողմից նախատեսված հայտնի 5 շանտաժ-նախապայմանները։ Մինչդեռ դրանք ուղղակիորեն ստորացուցիչ են Հայաստանի համար և ապագայում որպես պետություն կործանելու են Հայաստանը»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր՝ Հայաստանը վաղուց պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքմանը:

Նա նշել էր, թե առաջարկներ կան, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև  կոնսենսուս կա:

«Այո՛, կան, բայց ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, կարող եմ ասել, որ դրանք  միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են», – ասել էր  Սիմոնյանը:

Հարցին՝  այնուամենայնիվ, կա՞ն կարմիր գծեր, որ չպետք է անցնել, ԱԺ նախագահն արձագանքել էր. «Այդ գծերը նրանք են, որ մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, դրանք կարմիր գծեր են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի քիչ ավել եմ համարում այն ջղաձգումները, նյարդային արձագանքները, որոնք նկատվում են Մոսկվայից. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական