Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թագուհի Թովմասյանը չի մասնակցելու ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու օրակարգով ԱԺ խորհրդի նիստին

14/07/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմադիր պատգամավորներին ընդդիմադիր գործունեության համար մանդատներից զրկելն անընդունելի գործընթաց է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ խորհուրդը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ թվով 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով՝ հիմք ընդունելով Սահմանադրության

98-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

Թեպետ քվեարկություններից բացակայությունների և՛ քանակը, և՛ դրանց անհարգելի լինելը պետք է հաստատվեն գործի քննության ընթացքում, ամեն դեպքում մտահոգիչ է այն փաստը, որ ԱԺ խորհուրդը քննարկելու է ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ նման որոշում կայացնելու հարցը, որոնք սույն թվականի ապրիլ ամսվա կեսերից մասնակցել են խաղաղ հանրահավաքներին և որպես ընդդիմադիր պատգամավորներ իրականացրել են ընդդիմադիր գործունեություն։

1. Պատգամավորներն իրացրել են ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով հավաքներին մասնակցելու իրենց իրավունքը, որը վերապահված է յուրաքանչյուրին, իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների վրա։

2. Խորհրդարանական բոյկոտը այլակարծության արտահայտման օրինական միջոցներից է` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ 20.03.2021թ. համատեղ կարծիքի, որը տրամադրվել է Վրաստանի Հանրապետությունում ընդդիմադիր պատգամավորների կողմից որոշ օրենսդրական փոփոխությունների գործընթացներին չմասնակցելու կապակցությամբ։ Մասնավորապես, նշվել է, որ խորհրդարանական բոյկոտը քաղաքական դիսկուրսում այլակարծություն հայտնելու օրինական միջոց է (թեև երկարատև և ծավալուն բոյկոտները կարող են խոչընդոտել խորհրդարանական ցանկացած բովանդակալից երկխոսությանը և կարող են ազդել քաղաքական մասնակցության իրավունքի վրա՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով)։ Ընդունվել է նաև այն հայեցակետը, որ «ազատ միավորվելու և ազատ արտահայտվելու իրավունքները հիմնարար են ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության համար: Քաղաքական կուսակցությունները՝ որպես քաղաքական արտահայտման հավաքական գործիքներ, պետք է կարողանան լիարժեք օգտվել նման իրավունքներից։ Կուսակցություններին և նրանց անդամներին տրված հիմնարար իրավունքները հիմնականում ամրագրված են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ և 22-րդ հոդվածներում, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներում։»։

3. Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները չեն կարող դադարեցվել իրենց ընդդիմադիր գործունեության համար։ Ժողովրդավար խորհրդարանում ընդդիմությանը վերաբերող՝ Վենետիկի հանձնաժողովի 2010թ. թիվ CDL-AD(2010)025 զեկույցի 149 կետի համաձայն՝ լավ գործող խորհրդարանական ժողովրդավարությունում պետք է լինի հավասարակշռություն մեծամասնության և փոքրամասնության միջև, որը ստեղծում է փոխգործակցություն, ինչի շնորհիվ էլ ապահովում է արդյունավետ, ժողովրդավար և լեգիտիմ կառավարում։ Այս կապակցությամբ գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններով ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովում չեն ընդունվում։ Նման պայմաններում բացակայում է խորհրդարանում իշխող մեծամասնության և ընդդիմադիր փոքրամասնության միջև կառուցողական փոխգործակցությունը, ինչով և պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը։

Բոյկոտող և խաղաղ հանրահավաքներին մասնակցող պատգամավորների նկատմամբ նրանց լիազորությունների դադարեցման գործընթաց ձեռնարկելը, նույնիսկ ձևական հիմքերի առկայության դեպքում, ավելի են լարում քաղաքական վիճակը և խարխլում երկրում քաղաքական բազմակարծությունը։ Ըստ էության, հենց այս քայլով է խաթարվում խորհրդարանի բնականոն գործունեությունը, այլ ոչ թե ընդդիմադիր պատգամավորների բոյկոտով։ Ընդդիմադիր պատգամավորների՝ մի քանի նիստերից բացակայելը որևէ կերպ չի խանգարել գումարված ԱԺ հերթական և արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, ինչն ընդգծում է, որ ձևական առումով ընթացակարգային պարտավորությունները «չկատարելը» չի կարող հանգեցնել լիազորությունների դադարեցման։

Այսպիսով, նման քայլը խորհրդարանական մեծամասնության կողմից անհամաչափ ուժի գործարկում է և զուրկ է քաղաքական խոհեմությունից։ Սույն հայտարարությամբ հորդորում եմ ևս մեկ անգամ դիտարկել ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը և չոտնահարել Հայաստանի Հանրապետությունում առանց այդ էլ խոցելի դարձած ժողովրդավարական արժեքները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շատ դատախազներ կլքեն համակարգը. խառնաշփոթ է. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Պետգույքի կառավարման բարեփոխումներ. կառավարությունը հաստատեց գործողությունների ծրագիրը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
Հաջորդ գրառումը

Պետգույքի կառավարման բարեփոխումներ. կառավարությունը հաստատեց գործողությունների ծրագիրը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք...

ԿարդալDetails

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական