Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զոհվածների հարազատները մեկ օր ժամանակ են տվել գլխավոր դատախազին

30/06/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք պահանջում էին վարչապետ Փաշինյանին պետական դավաճան ճանաչելու մասին գործը տեղափոխել ԱԱԾ, որովհետև ամիսներ շարունակ մի կառույցից մյուսի վրա գցելով, ծնողերին տանել-բերելով՝ դատախազությունն ուղղակի ժամանակ է ձգում։ Ծնողները Քննչական կոմիտեին չեն վստահում ու կարծում են, որ դավաճանների հայտնաբերմամբ զբաղվող ԱԱԾ-ն միգուցե հետաքննի նաև պատերազմական հանցագործությունների դեպքերը, թե ինչու են 2020-ի հունիսից բարձրակարգ զինվորականները փոխարինվել անփորձ կադրերով, ինչու, իմանալով, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու, զորամասին տեղյակ չի պահվել, բոլորը քնած՝ թշնամին հարձակվել է։

Սպանված տղաների հարազատներից յուրաքանչյուրը փաստեր ունի, որ պատերազմի ժամանակ կատարվել են հանցագործություններ, նրանք արդար դատավարություն են պահանջում։ Պահանջում են, որ վարչապետ Փաշինյանի նկատմամբ՝ որպես պետական դավաճանի, քննություն սկսվի։

4  անգամ միջնորդություն է ներկայացվել, որպեսզի դատախազությունը գործը ՔԿ-ից տեղափոխի ԱԱԾ, որովհետև Արգիշտի Քյարամյանին հանդիպելուց հետո ծնողները հասկացել են, որ նրա անաչառությանն ապավինել չեն կարող։ Իսկ ինչու դատախազ Արթուր Դավթյանը գործի քննությունը չի հանձնում ԱԱԾ-ին, ծնողներն այդ հարցի պատասխանն էին ուզում ստանալ։ Ժամեր շարունակ սպասելով դատախազության դիմաց՝ վերջապես արձագանք ստացվեց, որ 10 հոգի կարող է բարձրանալ Արթուր Դավթյանի մոտ։ Կես ժամ հետո սպանված տղաների  հարազատները վերադարձան ու տեղեկացրին, որ գլխավոր դատախազ Արթուր դավթյանը նրանց ասել է, որ մեկ օրից կպատասխանի՝ գործը ՔԿ-ից տեղափոխում է ԱԱԾ, թե ոչ։

Ծնողներն ասել են.«Երկու ամիս է Ձեզ մնացել, պարոն դատախազ, 4 տարվա անգործության մեջ գոնե մի լուսավոր բան արեք, նոր գնացեք, ծնողների պահանջը կատարեք։ նա էլ ասաց՝ դե կտեսնեք՝ կանե՞մ, թե չեմ անի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի հետ կարգավորման հարցում մեծ առաջընթաց չկա. Ռուբեն Ռուբինյան. News.am

Հաջորդ գրառումը

Կվերականգվի և կդյուրացվի ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

17/04/2026
Հաջորդ գրառումը

Կվերականգվի և կդյուրացվի ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական