Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանը փորձում է բալանսավորել անբարենպաստ ուժերի հարաբերակցությունը և Ֆրանսիայի միջոցով դուրս գալ մեկուսացումից. քաղաքագետ

13/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասկանալի է, որ պաշտոնական Երևանի՝ սպառազինություն ձեռք բերելու այլընտրանքային տարբերակների ֆոնին Հայաստանը և Ֆրանսիան զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը. զենքի մատակարարման այն հնարավորությունները, որ Հայաստանը պատմականորեն ուներ Ռուսաստանից, ուկրաինական հակամարտության պայմաններում լուրջ դժվարությունների են հանդիպում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։

«Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտի համագործակցությանը զուգահեռ՝ ընթանում է նաև քաղաքական ոլորտում համագործակցությունը։ Երևանը փորձում է ինչ-որ կերպ բալանսավորել տարածաշրջանում անբարենպաստ ուժերի հարաբերակցությունը և Ֆրանսիայի միջոցով դուրս գալ մեկուսացումից, որովհետև տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը միասնական դիրքորոշում ունեն, մինչդեռ ՀՀ դաշնակից Ռուսաստանը մանևրում է, ինչպես որ մանևրում է Իրանը»,- ասաց քաղաքագետը։

Դավիթ Հարությունովի խոսքով՝ փորձ է արվում Ֆրանսիային բերել Հայաստանի համար բարենպաստ իրադրության դաշտ։ Բացի դրանից՝ այն միջոցառումների շարքում, որ Երևանն իրականացնում է Արևմուտքի հետ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ, Ֆրանսիան հանդես է գալիս որպես դիվանագիտական խողովակ։

«Ֆրանսիան Հայաստանի հետ նախկինում էլ պատմականորեն բարձր մակարդակի հարաբերություններ է ունեցել, քան արևմտյան մյուս երկրները, և այդ կապերը հիմա էլ օգտագործվում են՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները։

Իհարկե, Ֆրանսիան այստեղ ունի շահեր. փորձ է արվում Հայաստանի միջոցով տարածաշրջանում ամրապնդելու Փարիզի դիրքերը և ապահովվելու Ֆրանսիայի ներկայությունը։

Այս մոդելը Ֆրանսիան նախկինում կիրառել է նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլն. եղել է կոնկրետ երկիր, որի հետ Ֆրանսիան պատմական կապեր է ունեցել, և որի վրա հենվելով՝ Փարիզը փորձել է տարածաշրջանում ակտիվ լինել»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը միաժամանակ շեշտեց՝ Փարիզի ակտիվությունը, բացի բուն ֆրանսիական շահերից, ինտեգրված է Արևմուտքի առավել գլոբալ միջոցառումների մեջ, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը։

«Այն, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, դրական է, բայց մյուս կողմից պետք է իրատեսական կերպով գնահատել այդ աջակցությունը և շատ մեծ ակնկալիքներ չունենալ։ Ֆրանսիայի ակտիվությունը դեռ որ այդքան էլ էֆեկտիվ չէ, քանի որ նա դեռ չի կարողացել ինչ-որ կերպ նեյտրալիզացնել Ադրբեջանի կողմից եկող ռազմական վտանգը։ Մյուս կողմից Ադրբեջանը շատ արագ դուրս է գալիս բոլոր այն ֆորմատներից, որոնց մասնակցում է Ֆրանսիան»,- նշեց Դավիթ Հարությունովը՝ միաժամանակ շեշտելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը որևէ կերպ չի կարող ազդել Փարիզի վրա՝ դադարեցնելու Հայաստանին զինտեխնիկայի մատակարարումը։

«Կարծում եմ՝ Ադրբեջանի արձագանքը ոչ այնքան Փարիզի դեմ է, որքան Հայաստանի։ 2020 թվականից հետո Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է իրականացնում՝ խանգարելու Հայաստանին զենք գնել։ Սա նպատակ ունի սահմանափակել ՀՀ սուվերենությունը, այսինքն՝ Բաքուն ի սկզբանե խնդիր է դնում, որ Հայաստանն իրավունք չունի զենք գնել, և դա այն պայմաններում, երբ վերջին երկու տասնամյակում Ադրբեջանը տարածաշրջանի ամենառազմականացված պետությունն է»,-ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ X սոցիալական ցանցում տարածվել են վրացական Փոթի նավահանգստից արտահոսած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, որ ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաներ են բեռնաթափվում։ Դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. 2018 թվականին Ստեփանակերտում «դուխով» հավաքվածները չեն հավաքվում Հանրապետության հրապարակում, ասեն՝ ստեղ արի, այ ընկեր, մենք ստեղ ի՞նչ գործ ունենք

Հաջորդ գրառումը

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը. Միրզոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը. Միրզոյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական