Երևանը դիտարկում է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ են առաջանում, հետևաբար, այստեղ խնդիրներ չկան, կա միայն տեխնիկական պայմանավորվածություն, հայկական կողմը ոչ մի առաջարկից չի հրաժարվում, աշխատանքներ են տարվում»,- ասել է Հարությունյանը։