Եվրամիության երկրների ղեկավարները հայտարարել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը շարունակելու մտադրության մասին. Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ըստ Շառլ Միշելի՝ ԵՄ առաջնորդները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և հավատարիմ են՝ աջակցելու ԵՄ միջնորդական ջանքերին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար՝ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։