Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության օգտին ձեռնարկվող շարունակական ջանքերին. Լաուզո

08/07/2025
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ջանքերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ՝ ակնկալելով նույնական մոտեցում նաև Բաքվից։ 

ԵԽ պատգամավորն այս մասին նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագրի տեքստի դրույթների վերջնականացման վերաբերյալ կողմերի արած հայտարարությունների և այդ համաձայնագրի՝  հնարավորինս շուտ ստորագրման անհրաժեշտության մասին։      

Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորը կարևոր հանգրվան է համարել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնագրի վերջնականացումը։

«Ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության օգտին ձեռնարկվող շարունակական ջանքերին։ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագիրը շատ կարևոր հանգրվան է։ Ես ակնկալում եմ Բաքվի կողմից հստակ հանձնառություն՝ գործընթացն ավարտին հասցնելու և համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,-շեշտել է Նատալի Լուազոն։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։Ադրբեջանը դրանից հետո սկսել է նոր նախապայմաններ ներկայացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Ադրբեջանը նաև պնդում է, որ հարկավոր է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել և հիմնավորել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ ՀՀ վարչապետն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրը ու Մինսկի խումբը լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ։  

Լուազոն անդրադարձել է նաև Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանն ու երկխոսության օրակարգի ընդլայնմանը և այդ համատեքստում հունիսի 29-30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կատարած այցին։ 

«Հայաստանը և Եվրոպական Միությունն ակնհայտորեն ամրապնդում են հարաբերությունները։ Նրանք դա անում են, քանի որ երկու կողմն էլ մեծապես աջակցում են ամուր գործընկերությանը։ Սա ժողովուրդների կամքով պայմանավորված դիվանագիտական ​​քայլի հազվագյուտ և հստակ օրինակ է։ Կայա Կալասի այցը Երևան այս միտման բնական հետևանքն է»,-ընդգծել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։ 

Հունիսի 29-30-ը Հայաստան էր այցելել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այցի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հայտնեցին գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես առաջնորդելու եմ Էջմիածնի ազատագրումը. Փաշինյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն այսօր անձեռնմխելիությունից կզրկի նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին. ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն այսօր անձեռնմխելիությունից կզրկի նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին. ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական