Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Ռուբեն Վարդանյանին թողնեին, 40 հազար տարի էլ ապրեր՝ «Ամերիաբանկը» չէր վաճառի. ՌԴ-ն ունեզրկում է Ռուբեն Վարդանյանին. քաղաքագետը՝

19/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետեր է, հետևապես բանկը պետք է վաճառվի նրա թույլտվությամբ և մասնակցությամբ։ Բայց Վարդանյանն այս պահին Բաքվի բանտում է. ուրեմն ինչպե՞ս է գործարքներ կատարում։ Սա մեկ։ Երկրորդ. ենթադրում եմ, որ Ռուբեն Վարդանյանը, ով մի շարք կարևոր ֆուկցիաներ ուներ Ռուսաստանի համար (ցնցել հայկական պետության կյանքը), չի կարողացել իրականացնել դրանք, և այժմ ունեզրկվում է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Bank of Georgia Group PLC-ի կողմից  «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու համաձայնությանը։

«Ենթադրում եմ՝ այստեղ Ռուսաստանի մատը խառն է. Ռուբեն Վարդանյանին ունեզրկում են։ Ունեզրկում են ոչ միայն նրան, այլև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, որը ոչ այնքան լավ վիճակում է։

Եթե Ռուբեն Վարդանյանին թողնեին, 40 հազար տարի էլ ապրեր՝ այդ բանկը չէր վաճառի։ Հետևապես, ինչպես ասում են, տակն ուրիշ բան կա»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Ճշգրտմանը՝ հակվա՞ծ է կարծելու, որ բանկային խոշոր գործարքը կարագացնի Ռուբեն Վարդանյանի՝ գերությունից ազատարձակման գործընթացը, քաղաքագետը պատասխանեց՝ դժվարանում է ասել՝ արդյոք Վարդանյանն առհասարակ ազատ կարձակվի՞ ադրբեջանական գերությունից։

«Խիստ կասկածում եմ, որ ԱՀ նախկին պետնախարարն ազատ կարձակվի, որովհետև պետք  է հասկանանք՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդ մարդը հայտնվեց Բաքվի բանտում։ Չէի՞ն կարող այնպես անել, որ չհայտնվեր. հաստատ կարող էին, առավել ևս, որ նա շատ նվիրված էր Ռուսաստանին։

Պարզապես կան մարդիկ, որոնք Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական պատմությունը լավ չգիտեն։ Եթե պատմությունը նայեք, կտեսնեք, որ բոլոր նրանք, ովքեր մինչև 1937 թվականը ծառայել են Ռուսաստանին, գնդակահարվել են։ Հայ բոլոր բոլշևիկները, որոնք, հանուն Ռուսաստանի, գործել են սեփական պետության դեմ, Ռուսաստանի կողմից տարբեր տեղերում տարբեր ձևերով սպանվել են։

Դրա համար չեմ կարծում, որ շատ հակված են բանտից ազատ արձակելու Ռուբեն Վարդանյանին։ Հավանաբար ստիպել են, որ շատ էժան գնով վաճառի բանկը»,-ամփոփեց Հայկ Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ Bank of Georgia Group PLC-ն համաձայնություն է ձեռք բերել հայկական Ամերիաբանկը մոտ 303,6 մլն դոլարով գնելու վերաբերյալ, ասվում է Bank of Georgia Group-ի հաղորդագրության մեջ։

Գործարքից հետո բանկի բաժնետոմսերի 10%-ը կշարունակի պատկանել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին։

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն   BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերությունը համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ամերիաբանկի» բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»

Հաջորդ գրառումը

Ցանկացած տնտեսական խոշոր գործարք, որը վերաբերում է երկրի խոշորագույն բանկերից մեկին, նաև քաղաքական գործարք է. վերլուծաբանը՝ «Ամերիաբանկ»-ի վաճառքի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Քաղաքականություն

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

11/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ցանկացած տնտեսական խոշոր գործարք, որը վերաբերում է երկրի խոշորագույն բանկերից մեկին, նաև քաղաքական գործարք է. վերլուծաբանը՝ «Ամերիաբանկ»-ի վաճառքի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական