Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Հայաստանը հստակ որոշում ունենար՝ դուրս գալու ՀԱՊԿ-ից, ապա վաղուց արդեն դուրս եկած կլիներ, սակայն Արևմուտքը հստակ երաշխիքներ չի տրամադրում. քաղաքագետ

25/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անակնկալ որևէ  բան չկա, որ ՀՀ պաշտպանության նախարարը չի մեկնել Մինսկ և չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին. փաստացի արդեն բավականին ժամանակ է՝ հայկական կողմը սառեցրել է կառույցի աշխատանքներին իր մասկացությունը, և չի բացառվում, որ ինչ-որ պահի առհասարակ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։

«Ստեղծված իրավիճակում երկու տարբերակ կա. մեկն այն է, որ Հայաստանն իր այս պահվածքով մեսիջ է հղում Արևմուտքին, որ պատրաստ է փոխգործակցություն ծավալել։ Երկրորդ՝ Հայաստանն իր քննադատություններով փորձում է ինչ-որ կերպ ազդել ՀԱՊԿ-ի և հատկապես Ռուսաստանի վրա։

Բայց քննադատությունն այդքան էլ արդյունավետ չէ, որովհետև տեսնում ենք, որ ո՛չ Արևմուտքի դիրքորոշումն է փոխվում, ո՛չ էլ ռուսական կողմի, որովհետև երկու դեպքում էլ օբյեկտիվ պատճառներ կան»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ չի կարելի բացառել, որ ինչ-որ փուլում Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ կազմից, սակայն առայժմ նման քայլի չի գնում, քանի որ ռեալ այլընտրանքը բացակայում է։

«Գործնականում, եթե հնարավոր լիներ դեպի Արևմուտք կողմնորոշվել, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը տրամաբանական կլիներ, բայց հասկանալի է, որ Արևմուտքն այդ մակարդակի երաշխիքներ պատրաստ չէ տրամադրել կամ մեր տարածաշրջանում լուրջ պարտավորություններ ստանձնել. Արևմուտքի հիմնական ջանքերն այժմ կենտրոնացած են Ուկրաինայի վրա։ Այդ մասին բացահայտ ակնարկվում է Հայաստանին։ Մյուս կողմից, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, կկորցնի Ռուսաստանի վրա ազդելու լծակը։ Կառույցը լքելը կազդի նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա։

Իհարկե, եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ անդամ երկները դուրս են եկել այդ կառույցից, և դա շատ լուրջ հետևանքներ չի ունեցել, բայց այժմ դա կարևող է ընկալվել որպես հարված ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դիրքերին»,-ասաց Դավիթ Հարությունովը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ Հայաստանը գործնականում ոչինչ չի շահի՝ ավելին, կվատթարացնի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները։

Քաղաքագետը շեշտեց՝ եթե Հայաստանը հստակ որոշում ունենար՝ դուրս գալու ՀԱՊԿ-ից, ապա վաղուց արդեն դուրս եկած կլիներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության աշխատանքներում կարևոր է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի «5-րդ ալիքից» և կվճարի 300 հազար դրամ տույժ

Հաջորդ գրառումը

What to Expect from Moscow

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
U.S. Vice President JD Vance shakes hands with Hungarian Prime Minister Viktor Orban as they meet in Budapest, Hungary, Tuesday, April 7, 2026. (AP Photo/Denes Erdos)
Նորություններ

Վենսին գցեցին փո՞սը, թե՞ նա դուրս կգա մյուս կողմից. Հակոբ Բադալյան

13/04/2026
Հաջորդ գրառումը

What to Expect from Moscow

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական