Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

Եթե համեմատելու լինենք Արևմուտքի՝ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող գումարները, կտեսնենք, որ Ադրբեջանի դեպքում թվերն ակնհայտորեն շատ անգամ մեծ են. քաղաքագետ

05/04/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն փաստը, որ Արևմուտքը ցանկանում է օգնություն տրամադրել Հայաստանին, վատ չէ, բայց դրանք այն թվերը չեն, որ կարող են ամեն ինչ փոխել մեր երկրի պատմության մեջ։ Եթե համեմատելու լինենք Հայաստանին տրամադրվող օգնությունը և Ադրբեջանում կատարված ներդրումները, ապա կտեսնենք, որ միայն Մեծ Բրիտանիայի մասնավոր ընկերություններն ադրբեջանական տնտեսության մեջ 35 միլիարդ են ներդրել։ Եվս 15 միլիարդ ներդրել են Միացյալ Նահանգները։ Սրանք ակնհայտորեն շատ անգամ մեծ թվեր են, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենն այսօր՝ բրյուսելյան հանդիպումից առաջ, հայտարարել է՝ Եվրամիությունը չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային աջակցություն։ 

«Եթե նայենք Ուկրաինային տրամադրված օգնությանը, դա 300 միլիարդ դոլար է, եթե նայենք Իսրայելին և Թուրքիային տրամադրված օգնությանը, ապա միայն Իսրայելին մի քանի միլիարդ դոլարի օգնություն է տրամադրվել։ Այսինքն՝ Հայաստանին և մյուս երկրներին տրամադրված թվերի մեջ մեծ տարբերություն կա։
Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ մեր երկրին տրամադրվող օգնությունը վատ չէ, ողջունելի է, բայց դա չպետք է անել այն բանի հաշվին, որ մենք Ռուսաստանից պոկվենք, այդ պետության հետ թշնամանանք, որովհետև ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու հետևանքով մեր կորուստները շատ ավելի մեծ և կարևոր կլինեն. Հայաստանը Ռուսաստանի հետ մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ և առևտուր ունի։ Պետք է լուրջ վերլուծություն կատարվի, ոչ թե էմոցիոնալ, քարոզչական, բլոգերական ճառեր ասվեն։ Պետք է թվերին նայենք։

Արևմուտքի հատկացումները լավ են, բայց, կրկնում եմ, դրանք չպետք է լինեն պատճառ, որպեսզի Հայաստանը թշնամանա իր հիմնական գործընկերոջ հետ։

Ռուսաստանից եկող մեր տրանսֆերտներ մի քանի միլիարդ դոլարի են հասնում, և եթե լինեն սանկցիաներ, սահմանափակվեն տրանսֆերտները և ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների իրավունքները, ի՞նչ է այդ ժամանակ լինելու»,- հարց հնչեցրեց Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց՝ չկան երաշխիքներ, որ եվրոպական շուկան գրկաբաց սպասելու է հայկական արտադրանքին. մեծ հարց է ՝ արդյոք հայ արտադրողները կկարողանան եվրոպական շուկաներում վաճառել իրենց ապրանքները։

«Չեմ կարծում, որ կկարողանան։ Այդ դեպքում ի՞նչ են անելու ֆրանսիացիները, իտալացիները, հույները, իսպանացիներն ու պորտուգալացիները, որոնք Եվրոպայում հիմնական գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներ են։ Մենք բոլորս տեսանք, թե վերջերս ինչ բողոքի ակցիաներ էին Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում՝ կապված ուկրաինական արտադրանքի ներմուծման հետ։ Պատկերացրեք՝ ինչ կլինի Հայաստանի դեպքում. եթե ուկրաինացիներին չեն ուզում, ինչո՞ւ ենք կարծում, որ մեզ կուզեն»,- հարց հնչեցրեց քաղաքագետը։

Արթուր Խաչիկյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արևմուտքն անվտանգային համատեքստում որևէ պաշտպանողական միջոց չի դրամադրում Հայաստանին։

«Խոսում են ոչ մահաբեր զենքի մասին. սա նշանակում է զենք, որը չի կրակում։ Ուրեմն դա ի՞նչ է լինելու՝ գիշերային ակնոցնե՞ր, հեծանիվնե՞ր, թե արդեն 23 տարի չաշխատած ֆրանսիական զրահամեքենաներ։ Այսինքն՝ խորհրդանշական օգնություն է տրամադրվելու, ռեալ քայլեր չեն արվելու, քանի որ տարածաշրջանում Արևմուտքի հիմնական դաշնակիցը Թուրքիան է։ Իսկ Թուրքիան Տավուշի գյուղերից հետո ուզում է «Զանգեզուրի միջանցքը»։ Սա՞ ինչպես ենք անելու. պատասխան չկա»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Չի եղել կեղծ օգտահաշիվներ ունենալու հանձնարարություն». «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն արձագանքելն է

Հաջորդ գրառումը

Քննարկելու ենք ԵՄ- Հայաստան համագործակցության զարգացման տեսլականը՝ 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով. Ֆոն դեր Լեյեն

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՌԴ ԱԴԾ գործակալ լինելու մասին. քարողչական հնարքների մասին. Արա Պողոսյան

20/05/2026
Նորություններ

ԵՄ Հայաստանում սկսեց ինֆորմացիոն պատերազմը. Հակոբ Բադալյան

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ամբողջությամբ այլևս քարոզչության փոխարեն անցել է հակաքարոզչությանը. Վլադիմիր Մարտիրոսյան

20/05/2026
Նորություններ

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ. Սուրեն Սարգսյան

20/05/2026
Հաջորդ գրառումը

Քննարկելու ենք ԵՄ- Հայաստան համագործակցության զարգացման տեսլականը՝ 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով. Ֆոն դեր Լեյեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին

19/05/2026

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին. լրագրողների հետ զրույցում ասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19/05/2026

Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական