Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե թարգմանենք Նիկոլի ասածը, դուրս է գալիս` «դե մենք իրանց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է ՀՀ 7 շրջանը գրավելու». Շարմազանով

25/06/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում արտաքին քաղաքականություն չկա, չկա, որովհետև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեն հայրենասերները, պրոֆեսիոնալները, և դա ունենա կա՛մ դրական, կա՛մ բացասական արդյունք։ Բայց եթե կա արտաքին գերատեսչություն, պետք է լինի նաև դրական արդյունք, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Արտաքին քաղաքականությունն սպասարկում է քո պետության և քո ազգի շահերը, երրորդ հանրապետության գաղափարաբանական հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունք, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ, ՀՀ տեղն ու դերը ԵԱՏՄ համակարգում։ Այս ամենն այսօր գոյություն չունի. այսօր կարելի է մեկ անուն դնել՝ Հայաստանի թրքացում կամ ադրբեջանացում։

Այս ռեժիմն իրականացնում է ՀՀ ադրբեջանացման և թրքացման քաղաքականություն, և չկա որևէ քայլ, որը կսպասարկի ՀՀ շահը։ Այս ռեժիմն իր պարագլխով լծված է մեր 30 տարվա նվաճումներն ու հաղթանակները նսեմացնելու և անիմաստ դարձնելու գործին»,- ասաց բանախոսը։

Ըստ Շարմազանովի՝ 30 տարի Թուրքիան փակ է պահել հայ-թուրքական սահմանը, բլոկադայի ենթարկել Հայաստանին, Ադրբեջանը՝ սպառնացել է, հայկական հետքն Ադրբեջանում և Նախիջևանում՝ զրոյացրել։

«Մեկ էլ Նիկոլ Փաշինայնը հայտարարում է, որ մենք չենք թողել, որ Ադրբեջանն ապրի։ Նման հայտարարություն անելով՝ այդ կապիտուլյանտ անձնավորությունը լեգիտիացնում է  Ադրբեջանի նախկին, ներկա և սպասվող հանցագործությունները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Նա լեգիտիմացնում է Արցախի հայաթափումը, արդարացնում է Ադրբեջանի սպասվելիք հարձակումը Հայաստանի վրա։ Եթե թարգմանենք Նիկոլի ասածը, դուրս է գալիս, կոպիտ ասած, «դե մենք իրանց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է ՀՀ 7 շրջանը գրավելու»։

Ալիևն ինչո՞ւ է սթաֆ պահում. նրան պետք չէ ո՛չ Բյուլբյուլօղլին, ո՛չ Բայրամովը, ոչ մեկը։ Ե՛վ պաշտպանության, և՛ ԱԳ նախարարների, և՛ դեսպանների գործառույթները մեկ հո  գի անում է՝ Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր գործառույթները Նիկոլ Փաշինյանն իր թիմով անում է»,- ասաց հանրապետական գործիչը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ 6 տարվա ընթացքում 4 պատերազմ բերած մարդը չի կարող խաղաղություն բերել։

«Նա պատերազմի, դագաղների, մահերի, հայրենիքի կորստի, Արցախի հայաթափման, Հայաստանի օկուպացիայի հեղինակ է»,- ամփոփեց բանախոսը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վիշապն արթնացել է. Վահե Դավթյան

Հաջորդ գրառումը

Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ դեսպանություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ դեսպանություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական