Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գուրգեն Արսենյանը թող չմոռանա, որ Հայաստանը 30 տարի ուներ ինքնասիրություն և  հաղթանակած պետություն էր. քաղաքագետ

24/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ Հայաստանը 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից անցում է կատարում բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմի, թող չմոռանա, որ նույն այդ երկիրը 30 տարի ուներ ինքնասիրություն, իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն և վերջին հաշվով  հաղթանակած պետություն էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Ես չգիտեմ՝ ո՞րն է Գուրգեն Արսենյանի համար խաղաղությունը, կամ ո՞ւմ հաշվին է նա այսքան ժամանակ հանգիստ ու խաղաղ ապրում՝ Վարդենիսի, Սոթքի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Ներքին Հանդի ու Իշխանասարի բնակչի՞ կյանքի և առողջության հաշվին։ Իսկ նույն Գուրգեն Արսենյանը կարո՞ղ է ասել, թե ինչ է լինելու իրենց կառավարման տարիներին օկուպացված ՀՀ տարածքների հետ։

Ադրբեջանը 2020 թվականի նոյմեբերի 9-ից հետո երկու Երևանի չափ տարածք է գրավել։ Այդ տարածքները հետ բերվե՞լ են, որ ՔՊ-ական պատգամավորըւ խաղաղության մասին է խոսում։ Մենք մեր պատմական հողերից 14 հազար ք/կմ կորցրել ենք. ես դա ասում եմ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, որովհետև նա հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Հիմա Հայաստանից կորցրել ենք 14 հազար ք/կմ, և Արսենյանը համարում է, որ խաղաղությո՞ւն է եղել»,-հարց հնչեցրեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը խաղաղ ապրի կամ զարգանա, ինչի վառ օրինակը Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն է՝ Հայաստանի որ հատվածում ինչ գործարան կարող է կառուցվել կամ չկառուցվել։

«Ադրբեջանցին այսօր որոշում է, որ Երասխում չպետք է մետալուրգիական գործարան լինի և Հայաստանին թույլ չի տալիս այն կառուցել։ Նիկոլ Փաշինյանի և Գուրգեն Արսենյանի օրոք Հայաստանը վերածվել է, կներեք արտահայտությանս համար, բանանային «չնթռլո» երկրի, և հիմա սեփական պարտությունները, պետությունը նսեմացնելու բոլոր գործողությունները մեկնաբանել վարդագույն երանգներով կարող է միայն այս երկրի թշնամին»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր լրագրողներին ասել էր՝ «Անցնում ենք 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմին, մենք այդ պատրաստակամությունն ենք հայտնում համայն աշխարհին»,- ապա հավելել՝ հայ-ադրբեջանական 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Հաջորդ գրառումը

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում. Ալիևի ներկայացուցիչ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Նազելի Բաղդասարյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
Քաղաքականություն

Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյան-Մակրոն հանդիպումը

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025
Հաջորդ գրառումը

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում. Ալիևի ներկայացուցիչ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական