Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտենք՝ մեզ փորձում են դուրս մղել Ղարաբաղից, բայց Ռուսաստանից բացի ոչ ոք չի կարող տարածաշրջանում խաղաղության և կայունության նույնպիսի երաշխավոր լինել. Պեսկով

26/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արևմտյան որոշ երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ և բացահայտ տարածաշրջանում պայքարում են Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Երևի 3, 4, 5 տարի առաջ նման պայքարը տարվում էր դիվանագիտական դիմակների ներքո։ Այժմ այդ դիմակները վաղուց արդեն գցված են, և պայքարը մղվում է դեմ առ դեմ՝ բաց երեսով», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ մեկնաբանելով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները «ռուս խաղաղապահներին, զինվորականներին տարածաշրջանից վտարելու, Ռուսաստանի և Հայաստանի կապերը խզելու ուղղությամբ նպատակների մասին»։

«Իրոք, մի շարք երկրներ դեռևս փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այդ երկրները դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ իրենք միակողմանի դիրքորոշում են որդեգրել: Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով՝ ինչ-որ բան պնդելը և՛ անհնար է, և՛ անտեղի»,- եզրափակել է Պեսկովը։

Նրա խոսքով, արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղել Ղարաբաղից, սակայն ոչ ոք չի կարող հանդես գալ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության նույնպիսի երաշխավոր։

«Այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք չի կարող տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավոր լինել բացի Ռուսաստանից, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աբդոլլահիանը հանդիպել է Երևանում և Բաքվում Իրանի դեսպանների հետ

Հաջորդ գրառումը

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»

15/07/2025
Քաղաքականություն

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Նազելի Բաղդասարյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
Քաղաքականություն

Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյան-Մակրոն հանդիպումը

14/07/2025
Հաջորդ գրառումը

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական